f

Անկախ

Միանգամայն անպատասխանատու ենք գնահատում խաղաղապահ զորախմբի դուրսբերման պահանջները. Կարասինը՝ ադրբեջանցի պատգամավորին


ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի «ոչ բարեկամական հայտարարություններին»։ 

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարությունը՝  ադրբեջանցի պատգամավորը պնդել էր, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և շահագրգռված է շարունակել արյունալի հակամարտությունը ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև»։ 

«Ադրբեջանցի խորհրդարանականը Ռուսաստանն անվանել է «անվստահելի ու արյունարբու»  երկիր և պահանջել դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը:

Հուսով եմ, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կարևոր կլիներ դրանց գնահատական տալ նաև  Ադրբեջանի խորհրդարանում։

Պատգամավորին հիշեցնեմ, որ ԼՂ հիմնախնդրի բոլոր փուլերում, մեծապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել փոխզիջումների։ 2020 թվականի աշնանը նախագահ Վլադիմիր Պուտինը դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում. Մոսկվայի մասնակցությամբ մշակվել են ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններ, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայված ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատել Ղարաբաղում՝ օգնելով լուծել առաջնահերթ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ բերեմ՝ 2020 թվականի նոյեմբերից զորախումբը մաքրել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում՝ գրեթե 700 կմ ճանապարհ։ Մեր խաղաղապահները Ղարաբաղի հայերին և ադրբեջանցիներին հնարավորություն են տվել քննարկել խաղաղության օրակարգը։ Մենք միանգամայն անպատասխանատու ենք գնահատում ռուսական զորախմբի դուրսբերման պահանջները։

Ընդհանուր առմամբ, Գ. Հասանգուլիևի հայտարարությունը լիովին հակասում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ոգուն և բովանդակությանը և չի համապատասխանում Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակին, այդ թվում՝ խորհրդարանական գծով։

Մենք՝ Դաշնային խորհրդում, պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են կազմում», - թելեգրամյան ալիքում գրել է Կարասինը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է եղել ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքել է, որ Եռակողմ հայտարարության և խաղաղության գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։

«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ներառյալ «Ղարաբաղի շրջանը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am), ելույթներին։

Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Գրիգորի Կարասին Ադրբեջան Ռուս խաղաղապահներ Արցախ Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին