f

Անկախ

Գովազդի մուտքերը նվազել են՝ այն էլ ոչ եկամտաբեր հունիս-հուլիս ամիսներին. հեռուստաընկերությունների հայտարարությունը


Օրենսդրական նոր պահանջները՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում պետական լեզվով՝ հայերենով հեռարձակվող հաղորդումների գերակա ծավալի եւ բովանդակության բացարձակ ապահովումը, ենթադրում են  ֆինանսական հավելյալ միջոցներ, որոնց բացակայության կամ սակավության հետեւանքով զգալիորեն բարձրացել է հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։ Այս մասին հայտարարություն են տարածել հանրապետությունում գործող հեռուստաընկերությունները։

«Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի»,  «Շանթ», «Դար-21»,  «Ֆրի նյուզ», «Ֆորտունա»  հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։ 

 

 

Եվ դա այն պարագայում, երբ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաեւ օրենսդրական խստացումների հետեւանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։ 

Օրենսդրական նոր պահանջները՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում պետական լեզվով՝ հայերենով հեռարձակվող հաղորդումների գերակա ծավալի եւ բովանդակության բացարձակ ապահովումը, ենթադրում են  ֆինանսական հավելյալ միջոցներ, որոնց բացակայության կամ սակավության հետեւանքով զգալիորեն բարձրացել է հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։

Ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ եւ ամբողջական լուսաբանումը։ Ակնհայտ է, որ նման խստացումների համար լավագույն ժամանակը չի ընտրված։

Գովազդային մուտքերը կտրուկ նվազել են հատկապես առանց այն էլ ամենից ոչ եկամտաբեր հունիս-հուլիս ամիսներին, եւ այս եթերազրկումը կարող է լիովին կազմալուծել հեռուստաընկերությունների գործունեությունը։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը, արձանագրելով տնտեսավարման դինամիկա։

Բացի այդ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը։

Առնվազն տարօրինակ է այն, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։

Առհասարակ անհասկանալի է հեռուստաընկերությունների համար  մենաշնորհային դիրք ունեցող ՀՀՌՑ ծառայությունների դիմաց վճարումների գնագոյացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թվայնացումից հետո գները պետք է ոչ թե բարձրանային, այլ նվազեին։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման կարեւոր գործոններից է հեռուստատեսային հանրային մուլտիպլեքսի բնականոն գործունեությունը։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում եւ համակարգային լուծում։

Սույն հիմնախնդրի առաջացման եւ լուծման պատասխանատուն ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է։ Բայց մենք այս գերատեսչությունը դիտարկում ենք ոչ թե գումարներ հավաքող տնտեսավարող սուբյեկտ, այլ տեղեկատվական քաղաքականություն մշակող եւ իրագործող մարմին։

Հետեւաբար առաջարկում ենք մինչեւ այս տարվա վերջ դադարեցնել անջատումները եւ շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, Կառավարության,  ՀՌՀ-ի եւ բոլոր  հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ եւ տրամաբանական հայեցակարգ։

Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի»,- ասվում է հայտարարությունում։

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային հեռուստաընկերություններ՝

Երկիր մեդիա ՀԸ

Կենտրոն ՀԸ

Շանթ ՀԸ

Ա-ԹիՎի ՀԸ

Արմենիա Թի-Վի ՀԸ

Բուն Թի Վի ՀԸ

Նուռ ՀԸ

Նոր Հայաստան ՀԸ

5-րդ ալիք ՀԸ

Ֆրի Նյուզ ՀԸ

21 ԹիՎի ՀԸ

Դելտա ԹիՎի ՀԸ

Արարատ Թիվի ՀԸ

Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ

Գեղամա ՀԸ

Ֆորտունա ՀԸ

Կոտայք Թի Վի ՀԸ

Ցայգ ՀԸ

Սյունիք ՏՎ ՀԸ

Տավուշ ՏՎ ՀԸ

գովազ Հեռուստաընկերություններ համատեղ հայտարարություն Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին