f

Անկախ

Հայ մարզիկներն ԱՄՆ-ում փայլուն են հանդես եկել՝ նվաճելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ


Հայ մարզիկները փայլուն են հանդես եկել ԱՄՆ-ի կարատեի մրցաշարում՝ նվաճելով ոսկե, արծաթե և բրոնզեմեդալներ։ Հուլիսի 13-19-ըԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆWKF վարկածով կարատեի ազգային առաջնությունը, որին մասնակցելու հրավերեն ստացել նաև Գևորգյան մարտարվեստների ակադեմիայի սաները։

Ակադեմիայի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Գևորգյանը կիսվել է նվաճումներով․ «Մենք ունեցել ենք 6 մասնակից, ընդ որում՝ գործող մարզիչ Էրիկ Գևորգյանն էլ է հավաքականի կազմում եղել։ Նա անձամբ մրցելույթ ունեցավ, ինչպես նաև՝ ղեկավարեց բոլոր սաների ելույթները։ Նրա պատրաստած սաները, որոնք Հայաստանը ներկայացնող մեր մարզիկներն են, հաջող հանդես եկան․ Էրիկ Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Լյուսիեն և Անաբել Մարկոսյան քույրերը նվաճեցին 2-րդ մրցանակային տեղերը, որը շատ բարձր տեղ է այսպիսի մրցումներում։ Ունեցանք 2-րդ և 3-րդ տեղերը նվաճած այլ սաներ ևս»։

Փորձառու մարզիչը մարզիկների ելույթները գնահատում է լավ՝ հաշվի առնելով, որ նրանք շատ քիչ ժամանակ է, ինչ զբաղվում են կարատե մարզաձևով և հիանալի արդյունքներ են գրանցել։ «Պարզապես նրանց խելացիության և մարզչի լավ մոտեցման շնորհիվ է, որ մենք կարողացանք այս արդյունքին հասնել, այլապես մենք հնարավորություն չէինք ունենա։ Ես կարող եմ բերել մեկ օրինակ՝ մեր Լուսիենը, որը 1 տարի ու կես է պարապում է կումիտե մրցաձևով, եզրափակիչ մրցամարտում մրցեց 6-7 տարի պարապած մարզուհու հետ, իհարկե դժվար մենամարտ էր, Լուսիենը նվաճեց արծաթե մեդալ, բայց ես համեմատական եմ տանում, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին էր մեր մրցելույթը»,- ասել է նա։

Նշենք, որ Վարդան Գևորգյանը կարատեի մարզչական գործունեությունը սկսել է իրականացնել 1985 թվականից։ 1985-89թթ․ աշխատել է ՆԳՆ ձեռնամարտի կենտրոնում որպես մարտական ինքնապաշտպանության և ձեռնամարտի մարզիչ և այդ տարիներին ընդգրկվել է ԽՍՀՄ 15 լավագույն մարզիչների ցանկում։ Վերջինիս կողմից ՀՀ ներմուծել է կարատեի նորոճ, և նա դարձել է Հայաստանի ձյոսինմոն սյորինրյու կարատե-դոյի ազգային ֆեդերացիայիհիմնադիր նախագահ։ Այդ ընթացքում աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտումորպես դասախոս, այնուհետև՝ որպես ամբիոնի դոցենտ, պաշտպանել է ատենախոսություն, դարձել է մանկավարժական գիտությունների թեկնածու, 2 տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում։ 1999թ․-ին կարատե մարզաձևում Հայաստանում 1-ինը ստացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում։

Վարդան Գևորգյանը վերհիշում է՝ ասելով․ «Յուրաքանչյուր տարի մենք 5-6 անգամ դուրս էինք գալիս Հայաստանից և պարտադիր վերադառնում մեդալներով։ Երբևիցե չի եղել, որ ես առանց մեդալ վերադառնամ Հայաստան»։

2017թ․-ին Գևորգյաններն ընտանիքով մեկնել են ԱՄՆ և փորձել իրենց տեղը գտնել այնտեղ։ «Այդ ընթացքում մենք Լոս Անջելես քաղաքում ստեղծել ենք Գևորգյան կարատեի ակադեմիա կոչվող դպրոցը, որն արդեն 2 տարուց ավելի գործում է և այդ տարիների ընթացքում մեր սաները բազմաթիվ հաջողությունների են հասել։ Մարզական ուղղվածությունը ղեկավարում է իմ տղան՝ Էրիկ Գևորգյանը։ Նա Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ է, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից և Եվրոպայում բազում մրցումների հաղթող։ 2014թ․-ին կումիտե ոճում Տոկիոյում 16-18 տարական ավագ պատանեկան տարիքում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև եվրոպայի WKF ներկայիս օլիմպիական ծրագրի մեջ մտած կարատե մարզաձևի ուղղությամբ դարձել է Եվրոպայի ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր»,- պատմել է փորձառու մարզիչը՝ հետևյալ կերպ եզրափակելով խոսքը,- «Լոս Անջելեսում ուզում ենք կերտել գրագետ, խելացի, կրթված, մարզված, հայրենասեր, հայախոս, հայեցի մտածող գեղեցիկ սերունդ ու դա մեզ անպայմանկհաջողի, որովհետև այստեղ հիանալի երեխաներ կան, ուղղակի նրանց հետ պետք է աշխատել, առանց զլանալու»։

կարատեի մրցաշար ԱՄՆ մեդալ Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին