Երեւանում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք:
Բացի այդ, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում շուրջ 60 թեքահարթակ կկառուցվի: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել՝ պահպանելով համապատասխան նորմերը: