f

Անկախ

Ռուսաստանի ԱԳՆ-ի ղարաբաղյան պատմափիլիսոփայությունը. Սերգեյ Մարկեդոնով


Նախաբան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, «կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ», հայտնվեց հուլիսի 15-ին: Օրը պատահական չէ: Այդ օրը նշանակված էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի միջնորդությամբ (այսինքն՝ բրյուսելյան ձևաչափը): Գագաթնաժողովի նախօրեին էլ ծավալուն (փաստացի) ծրագրային հարցազրույցով հայ-ադրբեջանական կարգավորման մասին «Ամերիկայի ձայնի» հետ հանդես եկավ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի ԱԽ քարտուղարը: Մոսկվան որոշեց խախտել դադարը և հրապարակային շարադրել իր տեսլականը: Մեր կարծիքով՝ առավել կարևոր էր երեք թեզ:          

1. Ռուսաստանը փաստորեն ձերբազատվում է Հայաստանի կողմից տարածքային զիջումների պատասխանատվությունից: Հենց դրանով է սկսվում ԱԳՆ-ի հայտարարությունը. «2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը…»: Այսինքն՝ նա էլ պատասխանատու է առաջին հերթին, եթե դիվանագիտական լեզուն թարգմանենք ռուսերենի: Միաժամանակ Մոսկվան Երևանի նման համաձայնությունը համարում է այն հիմնարար պայմանների արմատական փոփոխություն, որոնց վրա էր հիմնվել 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունը, այսինքն՝ սկզբնական ստատուս-քվոն, որ ստեղծվել էր անմիջապես երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո:

2.  Այս պայմաններում Ռուսաստանը հարկ է համարում սևեռվել մեկ մասնակի և մեկ ընդհանուր խնդրի վրա: Մասնակին «Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսագործունեության վերականգնումն» է: Առանց ամենայն կարգավիճակային բարդությունների, մաքուր «մարդասիրական»: Ընդհանուրը Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրի հանաձայնեցումն  է: Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ որևէ խաղաղություն (առհասարակ որևէ փաստաթուղթ) Կովկասի մասին առանց իր մասնակցության՝ ուժեղ հարված է իր ջանքերին, կերպարին, հեղինակությանը: Եվ, իհարկե, լավ է դրանից խուսափելը: Այսօր արդեն ուշ է քննարկել, թե ինչն է թերի արվել և ով է դրա մեղավորը, պետք է փրկել իրավիճակը: Դեռևս անդառնալիության կետը չի անցել, պետք է հետ խլել նախաձեռնությունը: Արևմուտքը, միևնույն է, շնորհակալություն չի ասի նրա գործողությունների համար՝ սկսած 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնությունից մինչև Եռակողմ համաձայնությունները (ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի, այլև 2021-2022 թթ. ստորագրվածների): Նահանգների և ԵՄ-ի նպատակը ուրիշ է. օգտվելով ՌԴ-ի «թնջուկից» Ուկրաինայում՝ դուրս մղել նրան Անդրկովկասից, Դնեստրից, այնուհետև ամենուրեք:

3. Մնում է միայն մեկ հարց: Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի համար շատ բան ԱԳՆ-ական հայտարարության խիտ տեքստում փաստորեն անընդունելի է: Ադրբեջանը շտապում է վերջնականապես փակել ղարաբաղյան գեշտալտը [ամբողջությունը] և ցանկալի է՝ առանց առանձնապես զիջումների ու նրբությունների: Հայաստանը, չունենալով ռեսուրսներ «հանուն Արցախի» պայքարի համար, կուզենար պատասխանատվությունը թողնել Ռուսաստանին (տե՛ս Գրիգորյանի մանրամասն հարցազրույցը): Բարդ պայմաններ: Ուստի Մոսկվայի մտադրությունները բաց թողածը լրացնելու հուսահատ փորձ են թվում: Դրա համար շանսեր կան: Առայժմ կան:

Աղբյուրը

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան հայ-ադրբեջանական հակամարտություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին