f

Անկախ

«Ոսկե ծիրան»-ն ավարտվեց «Freedom Broker Armenia»-ի հետ համատեղ կազմակերպված գործընկերային մեծ երեկույթով


Հուլիսի 9-16-ը Երևանում տեղի ունեցավ քաղաքի մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի պաշտոնական գործընկերն էր Հայաստանում առաջին միջազգային բրոքերը՝ Freedom Broker-ը։ Կինոփառատոնի եզրափակիչ ակորդը «Ոսկե ծիրան»-ի և Freedom Broker Armenia-ի մեծ գործընկերային երեկույթն էր, որը համախմբել էր ավելի քան 600 հյուրերի՝ արվեստի և մշակույթի ականավոր գործիչների, պետական պաշտոնյաների, բիզնեսի առաջնորդների և տարբեր ոլորտների հասարակական կարծիքի առաջնորդների:

Հուլիսի 15-ին Երևանի կինոյի տանը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն ֆիլմերը արժանացան Ոսկե և արծաթե ծիրանների, իսկ Freedom Broker-ը հատուկ մրցանակ և դրամական պարգև շնորհեց «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Սատանայի գործերից» կարճամետրաժ ֆիլմin (Հայաստան, Եգիպտոս, 2022): Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է Կահիրեի 44-րդ միջազգային կինոփառատոնում (CIFF) 2022 թվականին։

«Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին Հայաստանի համար նման կարևոր իրադարձության գործընկեր լինելու և փակման արարողությանը մասնակցելու հնարավորության համար։ Freedom Broker Armenia-ն հաղթող ֆիլմի խմբին հանձնում է մեկ միլիոն դրամի վկայական՝ հաջորդ նախագծի իրականացման համար։ Հուսով ենք, որ շուտով ձեր նոր ֆիլմը կտեսնենք մեծ էկրաններին»,- ասել է Freedom Holding-ի համահիմնադիր Իգոր Կլյուշնևը։

 

Կինոփառատոնի հյուրերի և մասնակիցների համար նվեր դարձավ «Ոսկե ծիրանի» և Freedom Broker-ի համատեղ երեկույթը՝ ի պատիվ փառատոնի փակման։ Այն անցկացվեց Jellyfish-ում՝ ԱՄՆ-ից հատուկ DJ Բրայան Սիդի մասնակցությամբ։

 

Բրայան Սիդը Բրուքլինում բնակվող դիջեյ և պրոդյուսեր է, ով շրջագայում է աշխարհով մեկ: Բրիտանական հայտնի DJ Mag ամսագիրը դիջեյին անվանել է «Լավագույն բեկումնային դիջեյ», իսկ Billboard Dance-ը հայտարարել է, որ նա «արտիստ է, որին արժե հետևել»։ Երեկույթին ելույթ են ունեցել նաև հայտնի հայ դիջեյներ A.Chilla, Serjo-ն, հայտնի երաժշտական 3.33 խմբի անդամները։

 

Հոլդինգի մասին

 

Freedom Broker-ը ամերիկյան Freedom Holding Corp ֆինանսական հոլդինգի մի մասն է, որի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ-ում FRHC նշանով: Հոլդինգի կապիտալիզացիան գերազանցում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլարը, կառավարվող ակտիվները՝ ավելի քան 5,4 մլրդ ԱՄՆ դոլար։

 

Freedom Broker-ն ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաներ` բրոքերային և դեպոզիտար գործունեություն իրականացնելու համար։

 

Freedom Finance ընկերությունների միջազգային խումբը ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի շուկաներում ներդրումային և բրոքերային ծառայությունների շուկայի առաջատարն է՝ միջազգային ֆինանսական շուկաներում ավելի քան 15 տարվա փորձով: Խմբի 119 գրասենյակներն ու մասնաճյուղերը գտնվում են Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի 15 երկրներում։ Խմբի ընկերությունները լիցենզավորված են յուրաքանչյուր երկրում: Խմբի ընկերություններում հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը գերազանցում է 350,000-ը:

Ոսկե ծիրան «Freedom Broker Armenia» երեկույթ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին