f

Անկախ

Արցախի երեկվա հանրահավաքում կային բաներ, որոնք անընդունելի ենք համարում․ Արշակ Աբրահամյան


Անկախ-ի զրուցակիցն է Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արշակ Աբրահամյանը։

-Պարոն Աբրահամյան, այսօր Արցախի պետնախարարը հանդիպման էր հրավիրել Արցախում գործող ՀԿ-ներին։ Դուք մասնակցե՞լ եք այդ հանդիպմանը։

-Ոչ, չենք մասնակցել, քանի որ նպատակահարմար չենք գտնում մասնակցել, նամանավանդ, որ գիտենք, թե ինչ է քննարկվելու։

Մենք երեկ մասնակից ենք եղել Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին, սակայն այդ ժամանակ կային բաներ, որոնք անընդունելի ենք համարում։ Նախ այդ իրավիճակում անհասկանալի էր, որ Արցախի Հանրապետության նախագահն իր խոսքը չուղղեց իր ժողովրդին, նման օրհասական պահին նրա լռությունն արդարացված չէր։ Բացի այդ, հանրահավաքի ընթացքում կոչեր ուղղվեցին բոլորին, բացի ՀՀ իշխանություններից և ՀՀ վարչապետից, որը փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Մեծ հաշվով ուղերձ չհնչեց նաև այսօր Բրյուսելում ընթացող բանակցություններին ընդառաջ, որևէ խոսք չհնչեց՝ ի աջակցություն Արցախի իրավունքները պաշտպանող ՀայաՔվեի գործընթացին։ Այդ ամենը շատ տարօրինակ է և որոշակի հարցեր է առաջացնում։

Բնականաբար ժողովուրդը ոգևորված էր, քանի որ մարդիկ հիմա այնպիսի իրավիճակում են, որ պատրաստ են ցանկացած գործողության դիմել ստեղծված օրհասական իրավիճակից դուրս գալու համար։ Այնուամենայնիվ, շատ վտանգավոր էր, որ այդ պատասխանատու կոչերը չհնչեցին, և նախագահը չխոսեց։ Չմոռանանք նաև նախորդ գիշեր Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը։ Այսինքն որոշակի հարցեր կան, որոնց պատասխանները մենք դեռ չունենք, հետևաբար մինչ երեկվա հանրահավաքին գնահատական տալը պետք է սպասենք և տեսնենք, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ են զարգանում։

-Ինչո՞ւ հանկարծ Արցախում առաջին պլան եկավ պետնախարարը, որը մինչ այդ որևէ հրապարակային դերակատարում չուներ։ Արդյո՞ք այս ամենն ինչ-որ տեղից ուղղորդվող գործընթաց է։

- Տեսեք, բաց աղբյուրներում էլ  կա այդ ինֆորմացիան, որ «Միջանցքի ապարջափակման ժողովրդական շարժման շտաբը», որը մինչ այս մի քանի ակցիաներ է իրականացրել, նաև հայտարարել, որ շրջափակելու է Ստեփանակերտի օդանավակայանը, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների ռազմաբազան, օրեր առաջ հանդիպել էր պետնախարարի հետ։ Մենք երեկվա հանրահավաքի ժամանակ տեսանք, որ հիմնական դերակատարներն այդ անձիք են, որոնք պետնախարարի գլխավորությամբ պահանջներ ներկայացրեցին ռուս խաղաղապահներին։ Ի դեպ, մենք երեկ գտնվել ենք Վերածննդի հրապարակում, բայց չենք մասնակցել մյուս գործողություններին։  

-Կարելի՞ է ենթադրել, որ երեկվա հանրահավաքը, որտեղ քննադատության թիրախում հայտնվեցին ռուս խաղաղապահները, բայց ոչ ՀՀ իշխանությունները, ուղղորդվում է հենց ՀՀ իշխանության կողմից։

-Չեմ ցանկանում ժամանակից շուտ ենթադրություններ անել,  դա պարզ կլինի որոշ գործողություններից և քայլերից հետո։ Եթե այսօրվա և հետագա հանրահավաքների ժամանակ էլ հստակ ուղերձներ չհնչեն, քննադատության թիրախը ճիշտ չընտրվի, ապա կարող ենք նման ենթադրություններ անել։

-Անդրադառնանք Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Դուք այսօր առավոտյան շրջայցեր եք կատարել մի շարք խանութներում։ Ի՞նչ իրավիճակ է տիրում։

-Իրավիճակը ծայրահեղ է, այն արդեն հանգիստ կարելի է անվանել աղետ։ Վերջին 3 օրերին ես պարբերաբար շրջայցեր եմ կատարում խանութներում, և կարող եմ ասել, որ օրերի, նույնիսկ ժամերի տարբերությամբ իրավիճակն է՛լ ավելի է սաստկանում։ Խանութներում մնացել են մազի ներկեր, կծու պղպեղ, քացախ և նման ապրանքներ, այսինքն, այնպիսի բաներ, որոնք առաջին անհրաժեշտության չեն։ Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները գրեթե վերջացել են։ Շատ խանութներում անգամ հաց չկա, քանի որ վառելիքի հետ կապած խնդիր կա։

Մեկ հաց գնելու համար մարդիկ կարող են հասնել քաղաքի մի ծայրից մյուսը։ Մեկ կգ խնձոր գնելու համար պիտի հասնես քաղաքի մեկ այլ հատված, բայց եթե բախտդ բերի, ու այդ խնձորը վերջացած չլինի։ Խանութների ցուցափեղկերը դատարկ են, խանութներ կան, որ արդեն փակվել են, մյուսներն էլ կիսադատարկ կամ դատարկ բաց են պահում՝ այն հույսով, որ պետական որոշ սննդամթերք կբերեն։ Հասարակության մեծ մասն այս ամիսներին հիմնականում սնվել է բրնձով, մակարոնեղենով, հնդկաձավարով, հիմա էլ արդեն ամենափրկիչ կանաչ լոբին է շրջանառության մեջ։ Այս վիճակը նաև տնտեսական հետևանքներ է առաջացնում, խանութների սեփականատերերը չեն կարողանում վճարել աշխատողներին, հարկերը տալ, այսինքն այս ամենը շղթայակա ռեակիցա է առաաջացնում, և վիճակը գնալով վատթարանում է։

-Այսօր Բրյուսելում տեղի ունեցող եռակողմ հանդիպումից ի՞նչ եք սպասում։

-Քանի դեռ հայկական կողմի գլխավոր բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, բնականաբար ոչ մի լավ բան չեմ ակնկալում, որովհետև նա և իշխանությունը զավթած իր խմբակը րոպե առաջ ուզում են ձեռքերը լվանալ Արցախից։ Այս հանդիպմանն էլ լինելու է հերթական հակահայկական որոշումը կամ այդ որոշման ներքին համաձայնությունը, որը գուցե չհրապարակվի, Փաշինյանն էլ Ազգային ժողովում կամ կառավարության նիստում լղոզված մի հայտարարություն անի։ Մի խոսքով՝ ոչ մի լավ բան Արցախի համար չենք սպասում այդ հանդիպումից։

Եթե Նիկոլ Փաշինյանը Արցախը հայտարարում է Ադրբեջանի մաս, եթե մեր դիվանագիտական կորպուսը խայտառակ վիճակում է, մեր արտգործնախարարը մինչև նախարար դառնալը նույնիսկ 3 օր չի աշխատել դիվանագիտական կորպուսում, բնականաբար հերթական դիվանագիտական ձախողումն է լինելու, իսկ երբ բանակցությունները մտնում են փակուղի, ապա դրա այլընտրանքը մնում է պատերազմը։

Արշակ Աբրահամյան Արցախ խմբագրի ընտրանի հարցազրույց

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին