f

Անկախ

Ավելի քան 19 միլիոն ՀՀ դրամ  կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը. կալանավորվել են նաև կաշառք տված և կաշառք ստանալուն օժանդակած անձինք


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, կաշառք տալուն և ստանալուն օժանդակող երկու անձանց միջոցով Վ. Ե.-ից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: Այնուհետև հիշյալ ընթացակարգով նախատեսված շուրջ 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով վերը նշված ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը 2022 թվականի ընթացքում ևս նույն ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այսպես՝ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը դարձյալ մասնակցել է ՀՀ ՊՆ կողմից իրականացված զինվորական վերարկուների և ներքնակների գնումների ընթացակարգերին ու ճանաչվել ընտրված մասնակից, որից հետո ընկերության տնօրեն Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Վ. Մ.-ի հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք:

Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ և ՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային:

Բացի այդ, պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունն ընտրված մասնակից է ճանաչվել նաև ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված՝ կանացի կոշիկներ մատակարարելու գնման ընթացակարգում: Արդյունքում՝  սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ ոտնաթաթի հատվածում 73 մմ երկարությամբ կաշվե կոշիկների փոխարեն առավելագույնը 68 մմ չափերով 900 զույգ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ պաշտոնյան ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի ու Վ. Մ.-ի միջոցով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

2023 թվականի հուլիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում զորամասի հրամանատար Վ. Մ.-ն և վերը նշված մյուս անձինք ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ի, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:           

 

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

կաշառք ՀՀ ՊՆ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին