f

Անկախ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացված նոր շտամըբարձրացնում է սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնում պահպանման ժամկետը


ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացվել էկաթվաթթվային բակտերիաների նոր շտամ, որը թույլ է տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետնառանց զգայունաբանական բնութագրի՝ համի, հոտի, տեսքի որևէ փոփոխության:

«Սառնարանային պայմաններում պահպանվող սննդամթերքում սննդածին և նեխում առաջացնող մանրէների առաջացրած ինֆեկցիաների սուր բռնկումները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Կաթնաթթվային բակտերիաների որոշ տեսակների կիրառումը, ի տարբերություն քիմիական կոնսերվանտների, անվտանգ է և սառնարանային պայմաններում ջրածնի պերօքսիդի մշտական արտադրության միջոցով բարձրացնում է աղացած մսի ու թռչնամսի անվտանգությունը՝ պաթոգեն և նեխում առաջացնող միկրոօրգանիզմների աճի արգելակման միջոցով: Մեր կողմից անջատվել է կաթնաթթվային բակտերիաների նոր շտամ՝ ներօժտվածջրածնի պերօքսիդիկենսասինթեզի բարձր ակտիվությամբ: Ստացված մանրէները համեմատական ավելի փոքր քանակություններով թույլ են տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետնառանց նրանց զգայունաբանական բնութագրի որևէ փոփոխության»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են միջազգային հետևյալ գիտաժողովներում՝

  • «BIOTECHNOLOGY: ScienceandPractice. InnovationandBusiness» October 20-22, 2021. Yerevan, Armenia
  • CurrentStateofPharmacyandProspectsofitsDevelopment 2nd InternationalConference,Ocotber 22-23, 2021, Yerevan, Armenia
  • V InternationalConferenceRadioecologyandEvolutiondedicatedto N. W. Timofeeff-RessovskyandhisscientificschoolModernproblemsofgenetics, radiobiology, radioecologyandevolution.NorAmberd, Armenia,October 5-9, 2021

Աշխատանքի լայնածավալ տարբերակն ուղարկվել է տպագրության 3,298 IF ազդեցության գործակից ունեցող, SJR ցանկում ընդգրկված հեղինակավոր «AMB Express» ամսագիր:

Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենսաբանական գիտությունների թեկնածուներ Լուսինե Դանիելյանը, Անդրանիկ Բարսեղյանը և ասպիրանտ Էլեն Գաբոյանը:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ՝ «Մսամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմայի շրջանակում, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

14.07.2023թ

 

 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն գյուտ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին