f

Անկախ

Դանակահարություն բարձր երաժշտության պատճառով. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«2023թ. հուլիսի 6-ին, ուշ երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած-ծակած, այդ թվում՝ թափանցող վերքերով: Երիտասարդը հետագա բուժման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:  22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող հյուրատան մոտակայքում, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը Աբովյան համայնքի 20-ամյա բնակիչ է։

Նշված օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Թեղուտի նշված հյուրատան դիմաց 20-ամյա երիտասարդը, նույն հյուրատանն իր հետ միասին հյուրընկալված յոթ անձանց հետ, երաժշտության բարձր լինելու հարցի շուրջ վիճաբանել է Թեղուտի 22-ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով 20-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի շրջաններին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և ժամանակին բուժօգնություն ստանալու շնորհիվ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, ինչի արդյունքում Աբոյանի բնակիչն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, խուզարկություններ։ Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Աբովյան համայնքի 20-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին