f

Անկախ

Կառավարությունը լուծարեց Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում գույք հետ վերցնելու, ԿԳՄՍ նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացմամբ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանում գործող բժշկական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացմամբ, ռեսուրսների համակենտրոնացմամբ:

Մասնավորապես՝ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը» լուծարելը հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտագործվող տարածքները և ուսումնանյութական բազան, թեթեւացնել պետության բեռը:

Երևանում գործում են պետական 4  և ոչ պետական հավատարմագրված 7 ուսումնական հաստատություններ, որոնցում ուսուցանվում են առողջապահական ոլորտի մասնագիտություններ: «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի» հարևանությամբ գործում է նաև «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիմնադրամը, որը 2022 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ուսուցանում է գրեթե նույն մասնագիտությունները:

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ընդունելությունը տարեց-տարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում:

Անհրաժեշտ է նշել, որ հարևանությամբ գտնվող ««Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիրմնադրամի շենքային և ուսումնալաբորատոր պայմանները էականորեն ավելի բարենպաստ են մասնագիտական կրթության կազմակերպման տեսանկյունից:

«Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների ուսումնառության շարունակումը նույն պայմաններով (անվճար/վճարի նույն չափով) նախատեսվում է կազմակերպել «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիրմնադրամում (սանողի ցանկությունը հաշվի առնելով) կամ այլ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ աշխատակիցների մեծ մասը իրենց աշխատանքը կշարունակեն «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիմնադրամում:

Հայաստան ՀՀ Կառավարություն

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին