Թուրքիան ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր իր նեղուցներով ոչ մի ռազմանավ բաց չի թողել՝ պահպանելով Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։ Այս մասին Վիլնյուսում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները։
«Ռուս-ուկրաինական պատերազմի 504-րդ օրն է։ Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում պատերազմը դադարեցնելու համար։ Մենք հաջողությամբ իրականացնում ենք Մոնտրյոյի նեղուցների մասին կոնվենցիան՝ թույլ չտալով ռազմանավերի անցումը»,-ասել է նա։