f

Անկախ

Ի՞նչ է կատարվում «Զատիկում»․ բռնության ենթարկող ոստիկաններ, օրական մեկ միջադիր, կապտուկներով երեխաներ. զեկույց


«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն աղմկահարույց այցից հետո, դիտորդական խումբը ևս մեկ անգամ  այցելել է կենտրոն։ Խումբը այցի վերաբերյալ կազմել է զեկույց:

Ստորև ներկայացնում ենք ամենախնդրահարույց հարցերը․

 

Մարտի 29-ի այցի ընթացքում տեղեկություններ էին ստացվել ֆիզիկական և սեռական բռնության մասին, տղաների խմբում Դիտորդական խմբի անդամները նկատել էին...

Բռնությունները շարունակվում են

Մարտի 29-ի այցի ընթացքում տեղեկություններ էին ստացվել ֆիզիկական և սեռական բռնության մասին, տղաների խմբում Դիտորդական խմբի անդամները նկատել էին վնասվածքներ և կապտուկներ ունեցող երեխաների։

Մայիսի 3-ի այցի ընթացքում Դիտորդական խմբի անդամները նկատելի էին երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ լարվածություն։ Երեխաները կրկին հայտնել են այլ երեխաների կողմից վատ վերաբերմունքի, ներառյալ ֆիզիկական բռնության մասին։ Որպես օրինակ՝ մեծ տղաները փոքրերին կարող են «խփել», երբ վերջիններս աղմկում և խանգարում են նրանց քունը։ Երեխաներ պատմում են, որ իրենց սպառնացել, թե «ձեր հալը կտեսնեք», եթե դիտորդներին բողոքել են։ Ըստ երեխաներից մեկի՝ աշխատակիցն ասել է՝ «էդ ձեր դիտորդներն եկան, ի՞նչ փոխեցին»՝ նկատի ունենալով, որ նույնիսկ Դիտորդական խմբի այցը որևէ բան չի փոխել։ Երեխաները նշում են, «սաղ իրանց ձեռն ա»՝ նկատի ունենալով աշխատակիցներին և ավելացնում, որ իրենց սպառնում են, օրինակ, Գավառի մանկատուն տեղափոխմամբ։ Երեխաները դժգոհում են նաև, որ «երեսով են տալիս, եթե ասենք մի կոնֆետ են տալիս»։ Երեխաներից մեկը հայտնել է նաև ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության մասին՝ առանձնացնելով հատկապես ոստիկաններից մեկին։ Ըստ նրա՝ ոստիկաններից մեկն ասել է՝ «ում ուզում եք, բողոքեք»։ Երեխաները պատմում են, որ միայն մի դայակ է ոստիկաններին արգելել տղաներին հարվածել, որը սակայն նա հիմա չի աշխատում:

Դիտորդական խմբի անդամներն այցի ընթացքում արձանագրել են կապտուկով երկու երեխայի։ Այս երեխաներից մեկը նշել է, որ ընկել է։ Փաստացի, տեղեկատվությունը հակասական և մտահոգիչ էր՝ հաշվի առնելով նաև նրանցից մեկի՝ ավելի բարձր տարիքով տղայի հետ շփման ընթացքում ակնհայտ վախեցած պահվածքը, ինչպես նաև տղաներից մեկի՝ սենյակը փոխելու խնդրանքը, որը երեխաների միջև վեճի պատճառով էր։ Բռնությունների գրանցման մատյանը, թեև պարտադիր լինելուն, չկար։

Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը ոտնահարվում է

Դիտորդական խումբն առաջին այցի ժամանակ արձանագրել էր, որ Կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Նրանք չեն ստանում մեկուսի և բարյացակամ խորհրդատվություն սեռական հասունացման, սեռական առողջության հարցերի վերաբերյալ։

Խնդիրն արձանագրվել է նաև մայիսի 3-ի այցի ընթացքում։ Աշխատակիցը թեև տեղեկացրել է, որ աղջիկների հետ պարբերաբար խոսում են սեռական և վերարտադրողական առողջության հարցերից, միևնույն ժամանակ նշել է՝

«Դեռահասների հետ, եթե նման թեմաներից խոսես, միտքը էդտեղ կգնա, ավելի լավ է չխոսել։ Ավելի լավ է աղջիկներին սովորեցնել համեստություն, քան պաշտպանիչ միջոցների մասին»։

Այս այցի ընթացքում ևս որոշ երեխաներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես որոշ աղջիկներ տեղեկացրել են, որ օրական մեկ միջադիր է տրամադրվում։ Երեխաներից շատերը, ինչպես նախորդ այցի ընթացքում,  նշել են, որ հիմնականում օգտագործում են ընտանիքի անդամների բերած հիգիենայի պարագաները։

Գերբնակեցում

Երեխաների տարիքային տարբերությունը, վարքային տարբեր դրսևորումներն ու առողջական վիճակը և ոչ բավարար տարածքն անհնար են դարձնում արժանապատիվ կեցության ապահովումը։Արձանագրվել է ննջասենյակներում անձնական տարածքի անհամապատասխանություն սահմանված չափանիշներին, անհատական դարակների անբավարար քանակ, նաև ցածր ջերմաստիճանի խնդիրը։

Երեխաների շարժը

Դիտորդական Խմբին տրվել է հակասական տեղեկություն երեխաների տեղաշարժի վերաբերյալ։ Մասնավորապես՝ տնօրենը նշել է, որ երեկոյան ժամերին արգելում է դուրս գալ մի քանի տղայի, որոնք կարող են փախուստի դիմել, մինչդեռ զրույցների ընթացքում երեխաները նշել են, որ թույլատրվում է դուրս գալ միայն այն տղաներին, որոնց, ըստ տնօրենի, արգելվում է։ Միևնույն ժամանակ երեխաները, օրինակ, առանց ուղեկցության են գնում դպրոց։ Այսինքն՝ երեխաները, մի կողմից՝ առանց ուղեկցության կարողանում են դուրս գալ Կենտրոնի տարածքից, մյուս կողմից՝ սահմանափակվում է նրանց տեղաշարժը Կենտրոնի տարածքում։

Կենտրոն մուտք գործելիս երեխաները չեն ստանում բավարար և իրենց հասկանալի լեզվով տեղեկություններ։ Մասնավորապես՝ երեխաներին չի ներկայացվում, թե իրենք ուր են գնում, ինչ պետք է սպասել (օրինակ՝ ասվում է, որ «ճամբար է գալիս» և այլն)։ Խնդրահարույց է անորոշությունը՝ կապված Կենտրոնում գտնվելու ժամկետների հետ։ Երեխաները տեղեկացվում են, որ Կենտրոնում ապրելու են վեց ամիս, սակայն այդ ժամկետը երկարում է՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա։

Այս և մյուս խնդիրները, Կենտրոնի կողմից տրված մեկնաբանությունները, դիտորդական խմբի առաջարկները ամբողջովին կարող եք գտնել ԶԵԿՈՒՅՑՈՒՄ։

 

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն բռնություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին