f

Անկախ

«ՀայաՔվեի» նպատակը միավորված և հզոր հայկական հայրենիքն է․ Ավետիք Չալաբյան


Ինչպես խոստացել էի, այսօր շարունակում եմ պատասխանել «ՀայաՔվե»-ի հետ կապված առավել տարածված հարցերին։ Այսօր ցանկանում եմ հատուկ անդրադառնալ մի հարցի, որը մեր համար անակընկալ է առաջացել, իրականում շրջանառության մեջ է դրվել շատ կոնկրետ մեկ ուժի կողմից, և շատ կոնկրետ նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Հարց․ Արդյո՞ք օրենքի նախագծի մեջ «այլ պետություն» արտահայտությունը վերաբերում է նաև Հայաստանին, և արդյո՞ք այս օրենքի նախագիծը չի նախաձեռնվել Արցախը Հայաստանից պոկելու համար։

Պատասխան․ Ուղիղ հակառակը՝ «ՀայաՔվե»-ն նախաձեռնվել է Հայաստանի և Արցախի վերամիավորման նպատակով, և հետևյալ պարզ հիմնավորումներով։

ա) օրենքի նախագիծը շարադրված է հետևյալ կերպ՝

«Հայաստանի Հանրապետության անունից Արցախն որևէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»։ Քանի որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անունից, ապա «այլ պետություն» արտահայտությունը վերաբերվում է բացի Հայաստանից այլ պետություններին, իրավականորեն և քերականորեն դա ակնհայտ է։

բ) օրենքի նախագծի հիմնավորումը ուղիղ հենվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի վրա, որը սկսվում է հետևյալ նախաբանով «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»։ Սա միարժեք ձևակերպում է, քանի որ այդ որոշմամբ Հայաստանի և Արցախի հանրապետությունների վերամիավորման սկիզբն է դրված, և մեր նախաձեռնությունը հենվում է հենց այս հիմնարար նպատակի վրա։

գ) օրենքի նախագիծը պատժամիջոց է նախատեսում «Սահմանդրական կարգի դեմ ուղղված» հանցագործությունների բաժնում, որից ևս հետևում է, որ այս պատիժը կիրառվում է այն պաշտոնատար անձի դեմ, որն իր գործողություններով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, և դրա միջոցով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրած վերամիավորման սկզբունքը իրագործելուն՝ Արցախը ճանաչելով այլ պետության կազմում։

Մեր նպատակը միավորված և հզոր հայկական հայրենիքն է, և ցանկացած ոք, ով խոսքով կամ գործով ծառայում է նույն նպատակին, պետք է դադարեցնի պառակտչական քայլերը, դուրս գա ազնիվ երկխոսության, և կենտրոնանա նրա վրա, թե ինչպես համատեղ ուժերով մենք հասնենք մեր երազանքների իրականացմանը։ Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց վստահության քվեն են տվել «ՀայաՔվե»-ին, և կոչ եմ անում մեր բոլոր հայրենատեր և արժանապատիվ քաղաքացիներին էլ միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը։ Աստված զորավիգ մեր միասնական հայրենիքին, և իր համար պայքարող մեր քույրերին և եղբայրներին։

Հայաստան Ավետիք Չալաբյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին