f

Անկախ

ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան


Վերջին նորությունը ԱԱԾ երեկվա հաղորդագրությունն էր, որ պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանամունքի պետի եւ վերջինիս  տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանները եւս բռնություն էին կիրառել:

Հարցին՝ բավարարո՞ւմ է իրեն այս որոշումը, նա պատասխանեց. «Ամեն դեպքում կարող ենք դա դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում, քանի որ,ինչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակական է լինելու եւ խմբի կազմում ընդգրկված քաղաքացու նկատմամբ խոշտանգում եւ բռնություն գործադրած բոլոր ոստիկանների արարքներին լիհույս ենք, որ կտրվի իրավական գնահատական:

Ինչ վերաբերում է իմ վերաբերյալ, տարածված հաղորդագրությունը լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը: Հիմա միջոցներ ենք ձեռնարկում  հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումն ստանալու ուղղությամբ»:

Կարեն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի հետ մի քանի օր առաջ հանդիպում եղել է, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, եւ ի պատիվ ՄԻՊ-ի գրասենյակի, բավականաչափ հետեւողականություն ցուցաբերվել է այդ ուղղությամբ:

Հարցին, թե արդյոք ԱԱԾ հաղորդագրության մեջ ներկայացված ոստիկանները հենց այն ոստիկաններն են, որոնք բռնություն են գործադրել նաեւ իր նկատմամբ, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Դրանք նույն անձանց կազմն էր, որն ակտիվ դերակատարություն են ունեցել, եւ քաղաքացու նկատմամբ կատարված գործողություններում, եւ իմ»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները ծեծել են փաստաբան Կարեն Ալավերդյանին, երբ փաստաբանը փորձել է կանխել իր պաշտպանյալի խոշտանգումը՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել փաստաբանին, արցունքաբեր գազ կիրառել նրա նկատմամբ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ՝ ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկվել փաստաբաններ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը։

Փաստաբանական համայնքը մտահոգված է՝ միջազգային կառույցների լռությամբ և այժմ միջազգային կառույցներին փորձում են իրազեկման ակցիաների տեսքով ևս ներկայացնել իրավիճակը։

Հայաստան Կարեն Ալավերդյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին