f

Անկախ

«Գիշերը 5-ին եկել եմ, 65-րդ համարն եմ»․ անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են


Տարվա հատկապես այս շրջանում, երբ քաղաքացիների մեծ մասը վիզա ստանալու կարիք է ունենում, անձնագրային բաժանմունքներում մարդկանց հերթերը տասնյակների հասնում։ Խնդիրը մեղմացնելու համար Երեւանի գրեթե բոլոր անձնագրային եւ վիզանների վարչություններն անցում են կատարել հերթագրման էլեկտրոնային տարբերակին։ Նախորդ շաբաթների ընթացքում Արաբկիրի, Կենտրոնի, Դավթաշենի եւ Քանաքեռ Զեյթունի բնակիչներն արդեն կարողացել են էլեկտրոնային գրանցմամբ մուտք գործել բաժանմունք։

Նոր Նորքի բաժանմունքը էլեկտրոնային հերթագրման է անցել երեկ՝ հուլիսի 10-ին, սակայն մուտքի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիները, որոնք իրենց տեղերը գրավոր կերպով ամրագրել էին դեռ նախորդ գիշերվանից, միայն տեղում իմացան փոփոխության մասին եւ ստիպված եղան օր ամրագրել ամսի 13-ից հետո։ տեղյակ չէին դրանից։

«Պարզվեց՝ ամենամոտ օրը 13-ն է, դրանից շուտ բոլորն ամրագրված են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

«Առավոտ հինգից եկել էի, 65-րդ համարն էի։ Ինչ ասեմ՝ օրենք չկա»,- նշեց քաղաքացին։

«Երեկ ամբողջ օրն օնլայնը փնտրում էինք՝ ոչինչ չկար։ Խնամի-ծանոթ-բարեկամ են անում, մենք էլ այստեղ ժամերով սպասում ենք։ Մատների արանքով են նայում ժողովրդին, կամ ես տարիքով մարդ եմ, չեմ կարողանում գրանցվել՝ ի՞նչ անեմ»,- դժգոհեց քաղաքացին։

Քաղաքացիներից մեկն էլ պատմեց, որ կեսօրից հետո, երբ հերթն արդեն մարած էր լինում, մնացած քաղաքացիներին հնարավոր չէր լինում սպասարկել կտրոնների բացակայության պատճառով։

Հայաստան ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին