f

Անկախ

Նման պահվածքը դանակով հարված է թիկունքից. ՌԴ Դաշնության խորհրդում մեկնաբանել են Էրդողանի՝ «Ազով»-ի հրամանատարներին Կիևին հանձնելու որոշումը


Անկարայի կողմից Կիևին «Ազով» ազգային գումարտակի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է և ճանաչված է ահաբեկչական)՝ Թուրքիայի տարածքում գտնվող հրամանատարների հանձնումը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ, ինչպես նաև Էրդողանի հայտարարությունները ՆԱՏՕ Ուկրաինայի արագացված մուտքի մասին, վկայում են, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը։

«Անցած շաբաթների իրադարձությունները, ցավոք, ակնհայտորեն ցույց են տալիս, որ Թուրքիան աստիճանաբար և անշեղորեն շարունակում է չեզոք երկրից վերածվել ոչ բարեկամ երկրի։ 2023 թվականի հուլիսի 7-ին Զելենսկու Անկարա կատարած այցից հետո թուրքական կողմը սադրիչ որոշումներ է ընդունել։ Թուրքական իշխանությունները Կիևին են հանձնել «Ազով» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին, որոնք ենթադրաբար պետք է տնային կալանքի տակ մնային Թուրքիայում մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը (սա հիմնաքարային պայմանավորվածություն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շրջանակում): Թուրքիան միտումնավոր անտեսեց դա: Բացի այդ, նա հանդես եկավ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված ընդունման և Ուկրաինայում հարձակողական անօդաչու սարքերի գործարանի կառուցման օգտին»,- ասել է սենատորը։

Նրա կարծիքով՝ նման ոչ բարեկամական քայլի հիմք են հանդիսացել ինչպես ՆԱՏՕ-ի ճնշումը, այնպես էլ հացահատիկի գործարքի փաստացի դադարեցումը։

«Մի քանի երես ունեցող Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում էլ է հիմար և իմպուլսիվ որոշումներ  կայացրել. նա սիրախաղ էր անում «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն) հետ, ազդում էր ռուսական ինքնաթիռների ընկնելու վրա, անօդաչու սարքեր էր տրամադրում Ուկրաինային, թյուրքալեզու ժողովուրդներին գրգռում էր՝ ստեղծելու Մեծ Թուրանը»,- նշել է Բոնդարյովը։

«Նման պահվածքն այլ կերպ չի կարելի անվանել, քան թիկունքից դանակով հարված»,- հավելել է Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ հայտարարել է, որ երկիր է վերադառնում Թուրքիայում գտնվող «Ազով» ազգային գումարտակի հրամանատարների հետ։ Մինչ այդ՝ ուրբաթ, նա հանդիպել էր Էրդողանի հետ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով կատարվածը, ասել էր, որ «Ազով»-ի հրամանատարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նրա խոսքով՝ և՛ Կիևը, և՛ Անկարան խախտել են պայմանավորվածությունները։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանին չէին տեղեկացրել «Ազով»-ի հրամանատարներին Ուկրաինային վերադարձնելու որոշման մասին։

Աշխարհում Ռուսաստան ազով գումարտակ Թուրքիա Ուկրաինա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին