f

Անկախ

Ջրվեժում` ռեստորանի մոտ, օդաճնշիչ ատրճանակով կրակել են անչափահասների ուղղությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով օդաճնշիչ զենք կրելու, անչափահասներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից  Անկախին հայտնում են, որ 2023 թվականի հուլիսի 8-ին` ժամը 00:22-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից մեկի մոտ անհայտ անձինք երեխաներին հրավիրել են ռեստորանից դուրս և նրանցից երեք հոգու գազային զենքով վնասվածքներ հասցրել:

Ահազանգով անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երեք անչափահասները ճանաչվել են տուժող:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը, անձանական հարցերի պարզաբանման նպատակով, նախապես պայմանավորվածության համաձայն, անչափահասների և մի խումբ անձանց (նախնական տվյալներով՝ ևս անչափահասներ) միջև վիճաբանություն է սկսվել, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի։ Այդ ընթացքում անչափահասների հետ վիճաբանողներից մեկը, ավտոմեքենայից վերցնելով օդաճնշիչ ատրճանակը, կրակոցներ է արձակել նրանց ուղությամբ՝ երկուսին պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն։ Հոգեբանի և օրինական ներկայացուցիչների մասնակցությամբ տուժած անչափահասները հարցաքննվել են։ Վերջիններիս նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, սակայն նրանք հրաժարվել են ներկայանալ և ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու, հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է:

կրակոցներ ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին