f

Անկախ

Մարտունու տարածաշրջանում ստորագրահավաքը խափանելու համար գործում են կոնկրետ խմբեր. Նաիրի Հոխիկյան


Մարտունի քաղաքում մի խումբ տարեց տղամարդիկ սադրանք են իրականացրել՝ փորձելով խոչընդոտել «Հայաքվե»-ի գործընթացին քաղաքացիների մասնակցությունը։ Տեղամասի պատասխանատու Նաիրի Հոխիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այնտեղ դեռևս 3 օր առաջ մեկնարկած ստորագրահավաքը բավականին ակտիվ ու առանց խնդիրների է անցել։ Այսօրվանից, սակայն, արդեն ակտիվ նկատվում են կոնկրետ ուղղորդումներ, հակաքարոզչություն ու սադրանքներ։

«Այսօր առավոտյան մի քանի հոգի մոտեցան, սկսեցին գոռգոռալ, սպառնալ, պահանջել, որ թողնենք, հեռանանք մշակույթի պալատում քաղաքապետարանի տրամադրած տարածքից։ Մեզ փորձում էին կապե կոնկրետ քաղաքական ուժերի ու անձանց հետ։ Հայտարարում էին, թե սա Արցախի հետ կապ չունի։ Սխալ եք անում, որ ստորագրում եք, որովհետև ձեզ խաբում են ու այսպիսի բաներ»,- պատմեց Հոխիկյանը։

Նրա խոսքով՝ տարածքում հանկարծակի հայտնված սադրիչներին իրենք փորձել են բացատրել տեղի ունեցող գործընթացը, անգամ բացատրական թռուցիկներ են տրամադրել, որոնք նրանց կողմից անմիջապես պատռվել են։ Հոխիկյանի խոսքով՝ նրանք անհաջող փորձ են արել անգամ ստորագրության մատյանները խլելու ու կազմակերպիչներին քաշքշելու։

«Բախումը կանխելու համար ստիպված եղա ոստիկանություն հրավիրել։ Նույնիսկ ոստիկանության ներկայությամբ իրենք շարունակեցին պահանջել, որ հեռանանք՝ ասելով, որ հակառակ դեպքում լավ չի լինի։ Ոստիկանությունն արձանագրեց ամբողջը։ Խոստացավ, որ կփորձի ապահեվել անվտանգությունը»,- ասաց նա։

Հոխիկյանի խոսքով՝ սադրիչները թեև իրենց չեն ներկայացել, նրանց մասով տեղեկություններն արդեն առկա են ոստիկանությունում։
«Տարիքով մարդիկ են, որ կռիվ են սարքում ՝ իմանալով, որ իրենց որևէ մեկը որևէ բան չի ասելու և ձեռք չի բարձրացնելու։ Ու քանի որ մշակույթի պալատում է ստերագրահավաքը, մարդիկ մոտենում, ստորագրում են, իրենք դուրս են գալիս՝ ասում են, թե սրանք Եհովայի վկաներ են, պետք չէ ստորագրել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ ստորագրահավաքին միացած քաղաքացիներից մեկը տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին մոտեցել է ու խնդրել, որ իր ստորագրությունը չեղյալ համարվի։ Նրան ներից բացատրել են, որ որևէ խաբեություն չկա։
Ըստ Հոխիկյանի՝ Մարտունու տարածաշրջանում ստորագրահավաքը խափանելու համար գործում են կոնկրետ խմբեր։

Նաիրի Հոխիկյան ՀայաՔվե Մարտունի սադրիչներ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին