f

Անկախ

«Փորձում էին կռվի մեջ ներքաշել, «Հայաքվեի» ստորագրության թղթերը պատռել». Նաիրի Հոխիկյան


Մարտունիի համայնքապետարանի մոտ այսօր՝ հուլիսի 10-ին, երկու միջին տարիքի տղամարդիկ փորձել են լարված մթնոլորտ ստեղծել «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի վայրի շուրջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը, որը Մարտունիում նախաձեռնության համակարգողն է:

«Այդ տղամարդիկ փորձում էին կռվի մեջ ներքաշել, սադրել, բայց ես չտրվեցի սադրանքին, որպես այդպիսին քաշքշուկ չեղավ։ Իրենք փորձում էին հրահրել, ասում էին՝ սա Արցախը փրկելու համար չէ, այլ շարժում է, անգամ ասում էին՝ Եհովայի վկաներն են կազմակերպել կամ այլ անձինք։ Իրենցից քիչ հեռու էլ տեղի ՔՊ-ականներն էին կանգնած, բայց իրենք որեւէ կերպ չխառնվեցին։ Անգամ փորձում էին ստորագրության թղթերը պատռել»,- պատմեց Հոխիկյանը։

Նրա կարծիքով՝ տղամարդիկ նպատակադրված էին եկել, որպեսզի կարողանան ահաբեկել ստորագրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիներին։

«Անգամ մի քանի մարդ եկան եւ ցանկացան հետ վերցնել ստորագրությունը։ Կասկած չունեմ, որ իշխանությունն է սա կազմակերպել։ Դիմել եմ ոստիկանություն, եկել էին, եթե կրկին նման բան եղավ, հաղորդում կներկայացնեմ»,- նշեց Հոխիկյանը։

Հայաստան Նաիրի Հոխիկյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին