f

Անկախ

Թե ինչպես Հայաստանում ոչնչացվեց «Պատվի» կոդեքսը


Ամենավատ բանը, որ տեղի է ունեցել 2018 թվականից հետո, «Պատվի» կոդեքսի պարզագույն սկզբունքների վերացումն է: Եթե չկա այդ Կոդեքսը, օրենքները վերածվում են զուտ բանաձեւերի՝ իրական կյանքի հետ քիչ առնչություն ունեցող: Ցանկացած կայուն հասարակություն կամ մարդկանց խմբեր, որոնք հավակնում են դառնալ հասարակություն, չեն կարող գոյատեւել կամ անգամ ձեւավորվել որպես այդպիսին, եթե չունեն «Պատվի» կոդեքս:

2018-ի, այսպես կոչված, հեղափոխությունը, իսկ իրականում համազգային ներկայացումը, որին շատերն անկեղծորեն հավատացել էին, սկսվեց մի ստի պատմությունից: Սերժ Սարգսյանը խոստացել էր այլեւս չհավակնել Հայաստանում ղեկավար պաշտոնի, սակայն դրժեց խոսքը, որից էլ ծագեց «Ո՛չ ստին» շարժումը: Ինչպես տեսնում ենք, սկզբնական փուլում այդ շարժումն ուներ բարոյական, այլ ոչ թե քաղաքական աստառ: Երբ հանրությունը դնում է բարոյական նորմի պահպանության խնդիր, կարելի է պնդել, որ նման հանրությունը մեկ սանդղակ բարձրանում է քաղաքակրթական աստիճանով, եւ 2018-ի շարժումից, սկզբնական շրջանում, նման սպասելիք կար:

Ենթադրվում էր, որ Հայաստանում, համենայն դեպս՝ հանրային ու քաղաքական հարթությունում, սուտն այլեւս պետք է դիտարկվեր անընդունելի ու պատժելի արարք: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Բարոյական որակները՝ էլ չասած մարդկային զոհերն ու տարածքային կորուստները, ՀՀ-ում գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակում, ինչը սպառնում է վերածվել ազգային աղետի: Մենք բաժանվել ենք թշնամական հատվածների, ծանրագույն հայհոյանքները հանրային դաշտում դարձել են կենցաղային երեւույթներ, միավորող գաղափարները՝ Արցախ, Ցեղասպանություն, անկախություն, անվտանգություն եւ այլն, որոնց հիման վրա կազմավորվում է ազգը, դադարել են գոյություն ունենալ, իսկ պետական ինստիտուտները եւ հանրային ու պետական նորմերն ամեն օր քայքայվում են:

«Պատվի» կոդեքսները լինում են տարբեր տեսակի՝ բարձր նորմեր, ինչպիսին է, օրինակ, անգլիական «Ջենթլմենի» պարզագույն ու սեղմ կոդեքսը: Ահավասիկ՝

ա/ փող մի վերցրու ընկերոջից, բացառությամբ ծայրահեղ կարիքի դեպքերի.

բ/ փոխառված գումարը պատվի պարտք է, որը պետք է շուտափույթ մարվի.

գ/ ազնիվ մարդը ստանձնում է մահացած ծնողների, եղբայրների, քույրերի կամ չափահաս երեխայի պարտքերը.

դ/ մի կորցրու  ինքնատիրապետումդ, մի դրսեւորիր զայրույթ, վախ, ատելություն, ամոթ, հուզմունք եւ զվարճանք հասարակական վայրերում.

ե/ մի շոյիր անծանոթ մարդկանց մեջքը եւ մի դիպչիր անծանոթ կանանց.

զ/ մի օգտվիր ուրիշի անօգնականությունից կամ անտեղյակությունից եւ թույլ մի տուր, որ մեկ այլ ջենթլմեն օգտվի քեզնից:

Ինչպես տեսնում ենք, «Ջենթլմենի» չգրված կոդեքսում ամեն ինչ շատ պարզ է ու այնտեղ արտառոց ոչինչ չկա: Միջանձնային հարաբերությունների մասին են նաեւ քրիստոնեական 10 պատվիրանները.

- Մի՛ սպանիր,

- Մի՛ շնացիր,

- Մի՛ գողացիր,

- Քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:

- Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր:

- Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչը քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր:

Առաջին հերթին՝ սա է քրիստոնեության հիմնական ուղերձը, որն արձանագրված է Աստծո հեղինակությամբ: Բնականաբար, ոչ ոք չի կարող վիճել Աստծո հետ, կարող է ընդամենը մեկնաբանել եւ դրա համար կային աստվածաբաններ, իսկ հետագայում՝ փիլիսոփաներ:

Քրիստոնեական այդ պարզ պատվիրաններում, ըստ մեր այսօրվա հայացքի, ոչ մի արտառոց բան չկա, բայց դա սոսկ առաջին հայացքից է այդպես: Այն ժամանակ, երբ քրիստոնեությունը մտավ պատմական ասպարեզ, այդ պատվիրաններն անկեղծություն էին մարդկության համար ու կարողացան ձեւավորել մեկ հանրույթ՝ մեկ ընդհանրական բարոյական նորմերի վրա: Բնականաբար, դրանց շուրջ ձեւավորվեցին ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված մեծ հանրություններ, առաջացավ հանրային կյանք ու լուծվեց նաեւ իշխանության օրինակարգության խնդիրը: Այդ քայլը կատարեց արդեն Պողոս առաքյալն իր թղթերից մեկում. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված»:

Մինչեւ 2018-ը Հայաստանի իշխանական բուրգում կային քրեածին աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ու փողոցային դաստիարակությամբ անցած մարդիկ: Այդ միջավայրում կային «Պատվի» կոդեքսի որոշակի նշույլներ ու կանոններ, որոնք այս կամ այն կերպ պահպանվում էին: Դա, այսպես ասած, «քուչի Պատվի կոդեքսն» էր, որի դաստիարակությունը տղաների մի մասը ստանում էր փողոցում: Հայաստանյան «քուչի Պատվի կոդեքսը» կարելի է մոտավորապես այսպես սահմանել.

- Կանանց ու աղջիկների մոտ հայհոյանքն արգելվում է,

- Թաղի աղջիկներին պետք է պաշտպանել այլ թաղի տղաների ոտնձգություններից,

- Ոստիկաններին «վկայություն» տալն արգելվում ու պատժվում է,

- Տված խոսքի տերը պետք է լինել եւ այլն,

- Պետք է հարգել ընկերների ծնողներին եւ, առհասարակ, տարիքով մարդկանց եւ այլն:

Սա, իհարկե, ո՛չ քրիստոնեական պատվիրաններ են, ո՛չ էլ «Ջենթլմենի» կոդեքս, սակայն ամենանվազագույններից է, որն ինչ-որ կերպ կարողանում է տանելի միջավայր ստեղծել՝ հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակաշրջանում պարտադրվում էր աթեիզմ եւ ծաղրի էր ենթարկվում քրիստոնեական արժեքային համակարգը, իսկ խորհրդային մարդու բարոյական կոդեքսը, որը պարտադրվում էր պետականորեն, գոնե Հայաստանի հանրության մեջ այդպես էլ չէր արմատավորվում: Իսկ ինչ վերաբերում է ջենթլմենական կոդեքսին, ապա բարձր հասարակության ու ջենթլմենների բացակայության պարագայում դրանց մասին խոսելն ավելորդ է:

…2018-ից հետո իշխանության եկան անձինք, որոնք բավական թույլ ու սաղմնային վիճակում գտնվող այդ կանոնները համակարգված եղանակով ոչնչացնում են: Օրինակ՝ զոհված զինվորի մորը դատում են հասուն տղամարդուն առեւանգելու համար: Այստեղ մի քանի սկզբունքների խախտում է՝ կնոջ նկատմամբ, ով իբր տղամարդ է առեւանգել ու պետք է պատժվի, տղամարդու նկատմամբ, ում իբր առեւանգել է իրենից տարիքով կին, ու նա դատարանի միջամտության կարիք ունի, զոհված զինվորի մոր հանդեպ հարգանքի սկզբունքի վերացումը:

Կոդեքսի խախտում է ՔՊ-ական պաշտոնյայի կողմից 7 տարեկան երեխային սարերում թողնելը՝ որովհետեւ ղարաբաղցի է, նաեւ մեկ այլ  հիվանդ տղայի ծեծելը եւ այդ ամենի համար այդ տեղական պաշտոնյան չի պատժվում: Տվյալ դեպքում «Պատվի» կոդեքս է խախտվել՝

- դաժան վերաբերմունք երեխայի հանդեպ.

- այլատյացություն պատանդի կարգավիճակում գտնվող 100 հազարից ավելի մեր հայրենակիցների նկատմամբ՝ ըստ ծագման հատկանիշի,

- հիվանդ տղայի՝ թույլի հանդեպ դաժան վերաբերմունք:

Դեռ չենք խոսում 2018-ից հետո ատելության ու հայհոյանքների լեգիտիմացման մասին՝ իշխանական մակարդակով ու բարձր պետական պաշտոնյանների կատարմամբ: Սրանք ընդամենը վերջին դեպքերն են, իսկ դրանք բազմաթիվ են: Սա, քիչ թե շատ, մինչ այդ եղած «Պատվի» կոդեքսի համակարգված ոչնչացման մասին վկայող դրվագներ են: Մեծ հարց է՝ մենք դեռ հասարակությո՞ւն ենք, թե՞ արդեն ոչ: Եթե դեռեւս՝ այո, ապա ինչպե՞ս կանգնեցնել այս ընթացքը: Սա էլ հարցերի հարցն է:

 

Դանիել Փանյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից

 

Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին