f

Անկախ

Այսօրվա իրավիճակի ռացիոնալ այլընտրանքը. Վահե Հովհաննիսյան


Արցախի շուրջ գործընթացները մտնում են գրագետ ձեւակերպումների եւ ճիշտ քաղաքականության փուլ։ Ճիշտ աշխատանքի դեպքում դա կարող է հանգեցնել այսօրվա անհուսալի իրավիճակի էական փոփոխությունների, իսկ կոպիտ սխալները կարող են անհուսալիորեն վատացնել իրավիճակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Կա երկու բան, որոնցից պետք է հստակ խուսափել.

ա) չի կարելի անվերապահորեն հանձնվել,

բ) չի կարելի իրականությունից կտրված պահանջներ ներկայացնել։

Այս ծայրահեղություններն ամենավտանգավորն են։ Վ.Օսկանյանը հայեցակարգային ձեւակերպում է տվել Արցախի հարցին՝ ելնելով այսօրվա իրողություններից.

  1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել նոր պատերազմի հնարավորությունը,
  2. Հնարավոր է փոխել բանակցությունների անլույս բովանդակությունը,
  3. ԽՍՀՄ կազմում ԼՂԻՄ գոյության փաստին պարտադիր հղումը։

Մեր քայլերն այս պայմաններում

Այժմ Արցախի հարցը հանգեցվում է երկու կետի.

ա) Արցախի անվտանգության ապահովում

բ) կենսագործունեության նորմալ միջավայրի ապահովում 120 հազար արցախահայերի համար, որն ընդունելի կլինի 21-րդ դարում։

Այս կետերի հաջող իրականացման համար կա կարեւոր նախապայման.Արցախից, Հայաստանից պետք է հնչեն բացառապես ռացիոնալ մտքեր եւ ուղերձներ։ Պետք է նվազագույնի հասցնել հույզերը։ Հույզերը պետք է վերաբերեն միայն շրջափակմանը, որին առանց հույզի անհնար է վերաբերվել։ Մնացած բոլոր հարցերում պետք են միայն սառը գլուխներ եւ ռացիոնալ առաջարկներ։

Ռացիոնալ տրամադրվածությունը (առանց վախի նվնվոցի եւ ավելորդ պաթոսի) կարող է դառնալ ցանկալի «համախմբող սոսինձը» Արցախի, Հայաստանի ռացիոնալ-ազգային տրամադրված հասարակության, հայոց աշխարհի, միջազգային հանրության միջեւ եւ, առաջին հերթին, միջնորդների համար։

Պետք է հաշվի առնել միջազգային իրավիճակը, որտեղ կարող ենք շահավետ օգտվել որոշ գործընթացներից։

Ռուսաստանի համար խոշոր անհաջողությունն Արցախում, իր խաղաղապահ առաքելության ձախողումը իմիջային լուրջ հարված կլիներ։ «Վագներյան ապստամբությունից» հետո ՌԴ-ն հաստատ կջանա խուսափել նոր լուրջ ձախողումներից։

Որքան էլ որ տարօրինակ  թվա առաջին հայացքից, բայց հնարավոր ձախողումները կամ Արցախում «էթնիկ զտումների» փորձերը շահեկան չեն նաեւ ԱՄՆ-ի համար, անգամ եթե դա հարվածի Ռուսաստանին։ Շուտով այդ երկրում նախագահական ընտրություններ են, եւ Բայդենի վարչակազմին պետք է ավելի շուտ «success story», ոչ թե իր միջնորդական առաքելության ձախողում։ Իրենց անձնական «success story»-ներն ունեն նաեւ պետքարտուղար Բլինքենը եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Սալիվանը՝ երկու ազդեցիկ եւ հեռանկարային քաղաքական գործիչներ։

Կկարողանանք գրագետ գործել՝ կկարողանանք օգտվել այդ իրավիճակից։

«Մենք այսօր իշխանություն չունենք, եւ սա իրողություն է, որն էապես բարդացնում է մեր խնդիրները։ Բայց դա մեզ համար բոլոր հնարավորությունները չի փակում։ Արցախը, նրա 120 000 բնակչությունը եւ Հայաստանի գալիք հազարամյա պատմությունը չեն կարող լինել պատանդ Հայաստանի այսրոպեական իշխանությունների ձեռքում։

Պետք է ձեւակերպել, թե ով ենք մենք»։

Մենք.

- Արցախն ենք, որտեղից պետք է հնչեն գրագետ, ռացիոնալ ձեւակերպումներ (կարեւոր է, որպեսզի Արցախի իշխանությունները եւ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը սերտորեն համագործակցեն այս հարցում)

 - Շարժում, որը Հայասանում ձեւավորվում է Արցախի շուրջ. մենք ռեւանշիստներ ՉԵՆՔ, իրականությունից կտրված արկածախնդիրներ ՉԵՆՔ։ Մենք ամուր, իսկական խաղաղության կողմնակիցներ ենք՝ ազգային-համարժեք պատկերացումներով

- Հայոց աշխարհի համախմբման գործընթաց այդ նույն երկու կետերի շուրջ։ Հայոց աշխարհը ներառում է աշխարհի ազդեցիկ հայերին, սփյուռքի կառույցների հետ գրագետ աշխատանքի մեխանիզմները եւ Հայ Առաքելական եկեղեցին։

Կարեւոր գործերի ժամանակը

Ադրբեջանը ցանկանում է Արցախը վերածել սեւ, անհույս խոռոչի՝ շրջապատված ռուսական զորքերով։ Միայն այդպես նա կարող է հաղթել։ Պաշտոնական Երեւանը կամ չունի սեփական սցենար, կամ պարզապես դրան դեմ չէ։ Իսկ մեր խնդիրը հակառակն է՝ ունենալ անվտանգ, լիարժեք կյանքով ապրող Արցախ։ Մենք պետք է գործադրենք բոլոր մեխաիզմները, երբեմն՝ անհնար թվացող՝ հավատալով, որ ամեն բան հնարավոր է»,- նշել է Հովհաննիսյանը։

Վահե Հովհաննիսյան խմբագրի ընտրանի Արցախյան հիմնախնդիր

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին