f

Անկախ

Գեղամ Գևորգյանը նախագահել է ՄԱԱԶՀ մրցակցության քաղաքականության միջկառավարական խմբի Ժնևում ընթացող նիստերը


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախագահել է Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի հուլիսի 6-ին և 7-ին տեղի ունեցած նիստերը, որոնց ընթացքում անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտի օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Հանձնաժողովից հայտնում են, որ անդրադառնալով Պարագվայի մրցակցության իրավունքի և քաղաքականության փորձագիտական ակնարկին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՄԱԱԶՀ-ի շնորհիվ շատ երկրներ վերանայել են իրենց օրենսդրական և ինստիտուցիոնալ բազաները, հնարավորություն է ստեղծվել մրցակցային օրենսդրության կիրարկման ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար և բարձրացրել է մրցակցային մարմինների հեղինակությունը իրենց երկրների քաղաքականություն մշակողների համար:

Կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության, օրենսդրության կատարելագործման ուղղությամբ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում՝ ՄՊՀ նախագահն աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների աշխատանքային խմբի գործունեության երկարաձգման նախաձեռնությանը, որի անդամ է հանդիսանում 2020 թվականից:

Հայաստան Գեղամ Գևորգյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին