f

Անկախ

Փաստաբանները պահանջում են ՆԳՆ ոստիկանապետի հրաժարականը


Եռօրյա բողոքի ակցիա կիրականացվի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին։ Այդ օրերին փաստաբանները կհրաժարվեն դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն իրականացնելուց։

ՀՀ–ի փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն և կպահանջեն ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը:

Հայտնել ենք, որհունիսի 7–ին ոստիկանները բռնություն են կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին՝ ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Դա առաջացրել է փաստաբանների դժգոհությունը, որոնք վերջին օրերին պարբերաբար ցույցեր են անցկացրել։

«Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով որոշեցին պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը»,–նշված է հաղորդագրության մեջ։

 

Եռօրյա բողոքի ակցիա կիրականացվի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին։ Այդ օրերին փաստաբանները կհրաժարվեն ՀՀ պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Բացի այդ, փաստաբանական համայնքում հարցումներ կանցկացվեն ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում հունիսի 7–ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Հունիսի 7-ին՝ ժամը 16:00–ին դատական մի նիստից հետո փաստաբան Կարեն Ալավերդյանին և իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության 20-30 աշխատակից և հրավիրել ոստիկանության բաժին։ Այստեղ փաստաբանը փորձել է կասեցնել ոստիկանների կողմից իր պաշտպանյալի նկատմամբ բռնությունն ու ծեծը, սակայն նրան սենյակից դուրս են հանել, անսպասելիորեն ձերբակալել են և ձեռնաշղթաներ հագցրել։

փաստաբաններ ՆԳՆ հրաժարական Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին