f

Անկախ

Իրականում Ալիեւի համար Արցախը պատրվակ է, նրա վերջնանպատակը Սյունիքն է․ Հրանտ Բագրատյան


Քիչ է հավանականությունը, որ Արցախում կլինի նոր ռազմական բախում, որովհետեւ Ալիեւը կարծում է, որ արցախցիներին ջլատելով նա կհասնի մինչեւ իր առավելագույն շահին՝ Սյունիքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արցախի ղեկավարությունը մի քանի բան եմ առաջարկում հայտարարել․ առաջին, որ Հայաստանի իշխանության քաղաքականությունն իր համար անընդունելի է։ Երկրորդ, որ իշխանության անունից այսօր դիրքորոշում հայտնողները չեն կարող խոսել հայ ժողովրդի անունից, պետք է հեռացվեն։ Երրորդ՝ Արցախը պաշտպանվելու է մինչեւ վերջ։ Չորրորդ՝ Արցախը խորհրդային միության կազմում եղել է Ռուսաստանի կայսրության մի հատվածը, եւ ինքը լուծում տեսնում է Ռուսաստանից, ոչ թե ԱՄՆ-ից։ Հինգերորդ՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, գործիչները պետք է դադարեն քննադատել ռուսներին։ Վեցերորդ՝ Հայաստանի չորրորդ եւ հինգերորդ նախագահները դավաճաններ են։ Ես վստահ եմ, որ Արցախի նախկին նախագահները, ԱԺ նախկին նախագահները, որոշ բիզնեսմեններ մնացել են Արցախում եւ դեռ ասելու են իրենց խոսքը»,- նշեց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Արեւմուտքի իրական նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական թնջուկը լուծելն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելը։

«Ենթադրում եմ՝ Արեւմուտքը Փաշինյանին խորհուրդ է տալիս ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա էլ հայտարարում է ու Ալիեւին ասում՝ դու էլ հայտարարիր մեր տարածքային ամբողջականության մասին, սակայն ստանում է երեք մատի կոմբինացիա։ Ռուսները մտածում են, որ եթե իրենց զորքերը պետք է մնան Արցախում ուրեմն միայն արցախիցների հետ, եթե ադրբեջանցիներով բնակեցվի, ո՞րն է իրենց մնալու իմաստը։ Իրականում Ալիեւի համար Արցախը պատրվակ է, նրա վերջնանպատակը Սյունիքն է։ Սյունիքից Նիկոլը վախենում է, որովհետեւ եթե ասում է Արցախը մերը չէր, ապա Սյունիքը բուն Հայաստանի տարածք էր։ Բայց ես հավատում եմ, որ Արցախը կուլ չի գնա, կպայքարեն արցախցիները, եւ կօգնի Հայաստանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլը լավ չի ճանաչում արցախցիներին, նրանք չեն հանձնվելու»,- ընդգծեց Բագրատյանը։

Հայաստան Հրանտ Բագրատյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին