Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ոստիկաններն ու ժանդարմները բերման են ենթարկել 4 հազար մարդու, որոնցից 10%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն չի ունեցել։
Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը Սենատում կայացած լսումների ժամանակ։
«Խռովությունների ժամանակ ձերբակալվել է 4000 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 17»,- ասել է Դարմանենը։
«Մոտ 10%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն չունի, 60%-ը նախկինում հայտնի չի եղել ոստիկանությանը»,- հավելել է ՆԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների տարիքային շրջանակը եղել է 11-ից 59 տարեկան, իսկ միջին տարիքը՝ 17-18 տարեկան։