f

Անկախ

Մինչեւ դատարանի վերջնական որոշումը, Գոյ թատրոնը չի փակվի. Փաստաբան


«Գոյ» թատրոնը չի փակվելու առնվազն մինչեւ դատական ակտի կայացումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը։

«Որեւէ պետական պաշտոնյա չի կարող իր ցանկություններով առաջնորդվել եւ թատրոն փակել։ Ունենք Սահմանադրություն, որտեղ պետության պոզիտիվ պարտականությունները որպես այդպիսին ներկայացված են եւ մշակույթին վերաբերող պոզիտիվ պարտականությունները զարգացնելն ու ստեղծելն է: Կառավարությունն առնվազն չի հիմնավորել, թե ինչու է ուզում «Գոյ» թատրոնը փակել: Դեռ դատական նիստի օրը հայտնի չէ, դա կարող է նշանակվել օրինակ 6 ամիս հետո, բայց մինչ այդ թատրոնն իր բնականոն ռիթմով պետք է աշխատի, եւ գույքի հանձնում չի կարող տեղի ունենալ»,–ասաց Ասատրյանը։

Փաստաբանի խոսքով` դատական նիստի օրը հայտնի չէ, բայց մինչ այդ թատրոնն իր բնականոն ռիթմով պետք է աշխատի։

Նա նշեց, որ իրենք 2 հայցադիմում են ներկայացրել, առաջին ատյանի դատարանը մերժել է իրենց հայցադիմումը, ինչի դեմ արդեն ներկայացվել է վերաքննիչ բողոք, իսկ երկրորդ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել:

Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշել է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը միացման ձեւով վերակազմակերպելու մասին:

Ըստ որոշման հիմնավորման՝ այն նպաստելու է նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օպտիմալացում:

Նշենք, որ կառավարության որոշումը բողոքարկվել է դատարանում:

«Գոյ» թատրոն Դատարան Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին