f

Անկախ

«Հրապարակ». Կոռուպցիան պոզով-պոչո՞վ ա լինում


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների կազմակերպումը զերծ չէ ռիսկերից եւ միջամտություններից։ Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ Պետական առողջապահական գործակալությունում աշխատում են փորձագետներ, որոնք համատեղում են աշխատանքը նաեւ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում։ Եվ որոշակիորեն աջակցում են իրենց կլինիկային` պետպատվեր ստանալու հարցում։

Օրինակ՝ արձակուրդային սեզոնին ծնողները պլանավորում են երեխաների նշիկները հեռացնել, ատամները սարքել եւ երբ դիմումը ներկայացնում են, ՊԱԳ-ի փորձագետներն ասում են, որ պետք է հերթագրվել։ Իսկ եթե ծնողի դիմումը վերաբերում է «Ուիգմոր» կլինիկային, ապա պետպատվերի հայտն արագ հաստատվում է։ «Ուիգմորի» նկատմամբ սերը ՊԱԳ-ում օդից չի առաջացել, այս կլինիկայում, ինչպես գրվել է մամուլում, բիզնես հետաքրքրություններ ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը «Ուիգմորը» վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։

Փորձեցինք ՊԱԳ-ի տնօրեն Ահարոն Բարսեղյանից հետաքրքրվել՝ արդյոք իր մոտ աշխատո՞ւմ են փորձագետներ, որոնք նաեւ «Ուիգմոր»-ում են աշխատում, եւ արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա, սակայն Բարսեղյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, ընդամենը երկու օր առաջ խնդրին առանց անուններ տալու անդրադարձել է նաեւ «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր, ՊԱԳ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, ով շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում` անդրադառնալով մանկական պետպատվերի խնդրին, նա իր էջում գրել է․ «Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ»:

Նա դիմել է նաեւ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ առաջարկելով․

«Ուսումնասիրեք, օրինակ, ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձն աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ի՞նչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերն ընդունելը և, հետևաբար, գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կոռուպցիա Հայաստան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին