f

Անկախ

Մենք գիտեինք, որ մեզ ավելի բարդ իրավիճակներ էին սպասվում. Արցախի պետնախարար


«Վերջին 6 ամսում Արցախում ներքին կյանքը բավականին մեծ շրջադարձային իրադարձությունների միջով է անցել և արցախցիները բավականին ծանր շրջան են ապրում»,-Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Ներսիսյանը վստահեցնում է՝ ադրբեջանական հանցավոր քայլերը չկարողացան կոտրել արցախցուն: Նրանք շարունակաբար և համառորեն իրենց հողին կարչած մնացին, թեև ապրում էին հումանիտար բեռնափոխադրումների հաշվին և հազիվ էին կարողանում ապահովել իրենց կենսական նվազագույն կարիքները:

 

 

«Ամիսներ շարունակ արցախցիները ապրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումների և ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումների հաշվին: Սա ադրբեջանական կողմի համար քիչ էր, և հունիսի 15-ից նրանք ամբողջությամբ դադարեցրին Արցախ իրականացվող հումանիտար բեռնափոխադրումը: Այս ողջ ընթացքում արցախցիները նույնիսկ գիտակցում և կանխատեսում էին, որ սա նրանց սպասվող վերջին արհավիքը չէ: Մենք գիտեինք, որ մեզ ավելի բարդ իրավիճակներ էին սպասվում, այդ իսկ պատճառով, վերջին մի քանի ամիսներին արցախցին լծվեց աշխատանքին, որ կարողանա դիմակայել էլ ավելի ահագնացող այն մարտահրավերներին, որոնք Ադրբեջանը նախապատրաստում էր Արցախի հերոսական ժողովրդի համար»,- նշել է պետնախարարը:

Վերջինիս փոխանցմամբ՝ արցախցին այսօր գիտի հանուն ինչի է պայքարում:

«Դա մեր ինքնությունն է, մեր արժանապատվությունը, մեր հողին կառչած լինելու պարտականությունը, և ամենակարևորը, այսօր Արցախում ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհած մեր հազարավոր քույրերի ու եղբայրների հիշատակին արժանի լինելու զգացումն է: Թեև դժվարությունները շատ են, բայց արցախցին չի սիրում խոսել դրանց մասին»:

Միեւնույն ժամանակ, պետնախարարը ընդգծել է, որ այս իրավիճակում ամեն բան արցախցու վրա թողնելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Արցախը ոչ միայն արցախցունն է, այլ համայն հայությանը։

Գուրգեն Ներսիսյան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին