f

Անկախ

Դատախազներն ու Դատախազության աշխատակիցները պարգևատրվել են


Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ  պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ հոբելյանական մեդալով», «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվեր ժամացույցով: Գլխավոր դատախազի հրամաններով մի խումբ դատախազների, Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մեկ դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:

Դատախազությունից Անկախին հայտնում են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Ծովակալ Իսակով» մեդալով է պարգևատրվել Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանը: «Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Հայկ Ռափյանը, նույն բաժնի դատախազներ  Գրիգոր Մղդեսյանը և Գոհար Ադոնցը, Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արմինե Հարությունյանը և նույն բաժնի դատախազ Ալինա Թումանյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանը և դատախազ Նարեկ Ավետիսյանը, Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արծրուն Խաչատրյանը և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանը:

ՀՀ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և վարչության դատախազ Հրանտ Ներսիսյանը, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Խաչատրյանը, Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մարատ Հակոբյանը,  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանը և Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Մկրտչյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հրամանով արժեքավոր նվեր՝ ժամացույցով,  պարգևատրվել  են Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Օսեյանը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Վահե Սամսոնյանը: Պատվոգրով են պարգևատրվել նաև Գլխավոր դատախազության տնտեսական գորունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լալա Առաքելյանը,Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արթուր Զաքարյանը, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինկանության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վարդան Պողոսյանը և Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը:

Դատախազություն պարգևատրում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին