ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի։ ՀՀԿ-ական երիտասարդները , որոնք կրում են Արմեն Աշոտյանի լուսանկարով և «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» գրառմամբ շապիկներ, հայտարարում են՝ «դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով»։
Քաղաքացիները հորդորում են դատախազությանը՝ չմասնակցել այդ քայլերին, չեն լռելու, պայքարում են և պայքարելու են. «Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց Արմեն Աշոտյանը խոսում է մեր միջոցով»։