f

Անկախ

ՀՈԳՈՎ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ


Այսպիսով, Բարձրագույն Դատական Խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցը դադարեցրեց մի քանի դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։Այդ դատավորներից ոչ մեկին, անձամբ չեմ ճանաչում։ Այսօր, հատուկ լսեցի դատավոր Դավիթ Հարությունյանի ս․թ․ ապրիլի 7-ին տված հարցազրույցը, որն էլ պատճառ է հանդիսացել, որ Արդարադատության նախարարություն կոչվող կառույցի ղեկավարը, միջնորդի ԲԴԽ-ին, կարգապահական վարույթ իրականացնել դատավորի նկատմամբ(https://www.youtube.com/watch?v=nZ-4pw4fFMI)։

Եվ դուք, ԲԴԽ-ի անդամներ, այդ հարզազրույցի համար, դադարեցնու՞մ եք Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Հարցազրույցը լսելուց հետո, նույնիսկ ոչ իրավաբան,օրենքներից անտեղյակ, բայց մի փոքր տրամաբանություն ունեցող մարդ, չի հասկանա, թե ինչ է կատարվում «ժողովրդավարական» Հայաստանում։

Իսկ իրականում, կատարվում են հերթական քայլերը, վերջնական բռնապետություն հաստատելու համար։ Այն որ , 2018թ Հայաստանում իշխանությունը զավթած վարչապետ կոչեցյալը, քայլ առ քայլ գնում է բռնապետություն հաստատելու ճանապարհով, կարծում եմ կասկածողներ չկան։

Բռնապետություն, նշանակում է մեկ կուսակցության, զինվորական խմբակի, մեկ անձի կամ  ընտանիքի բացարձակ իշխանություն, որտեղ բնականաբար գոյություն չունի իրական դատաիրավական համակարգ։ Այժմ, չթվարկենք 2018թ, սկիզբ առած , առանց այն էլ լիովին չկայացած, դատաիրավական համակարգի ջախջախումը։

Այն որ, իշխանությունը զավթած, վարչապետ կոչեցյալն ուներ բռնապետի հատկություններ, գիտեին նրա հետ առավել սերտորեն շփված, աշխատած մարդիկ, սակայն, ինչպես ասում են՝ կույր պետք էր լինել, չնկատելու համար,2018թ․ սկսված նրա հետևողական քայլերը։

Լավ, Հայաստանում հայտվեց մեկը, որն այդպիսին է, որը չի խորշում ոչնչից, պատրաստ է ամեն ինչ զոհել՝ հանուն անձնական իշխանության, բա մյուսնե՞րը՝ նրան հավատարիմ սպասարկող մարդուկները։ Օրինակ, այսօրվա այս հոդվածի առիթ դարձած ԲԴԽ անդամները։ Նրանք բոլորն ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, շատերը գիտությունների թեկնածու, դոկտորներ, դասախոսներ են, ոմանք, որպես դատավոր՝ երդում ընդունածներ։ Եվ այս մարդուկները լսարանում  դասախոսում են ՝իրավունք, օրենք, իրավական պետություն, իշխանության տարանջատում, իսկ իրական կյանքում՝ ջախջախում են իրենց իսկ սերտած «սկզբունքները», հանուն անձնական բարեկեցության։ Այդ ԲԴԽ անդամներից ոմանց անձամբ ճանաչել եմ, զրուցել ենք այդ նույն թեմաներից , Հայաստանի դատաիրավական համակարգի թերություններից և ինձ թվացել է, թե նրանք սկզբունքային մասնագետներ են։ Ի՞նչ ասես, որ այդ ԲԴԽ կոչվող կառույցի ղեկավարի քծնանքի ռեկորդը մնում է անգերազանցելի, երբ նա լինելով Արդարադատության նախարար, «ազնվանում» էր իր ստրկատիրոջ նկարին նայելիս։

Դեռ մի կողմ թողնենք , վարչապետ կոչեցյալի բռնապետական հակումները։Գոնե, որպես բռնապետ, նա երկիրը հզորացներ, հաղթեր պատերազմում, սոցիալական հարցեր լուծեր, թեկուզ իր անձնական փառասիրության համար։ Ի տարբերություն, շատ բռնապետների, նա հրահրեց կործանարար պատերազմ, զոհաբերեց «հանուն ոչնչի», իրականում՝ հանուն իր տված խոստման, հազարավոր կյանքեր, ուրացավ հայոց Արցախ նահանգը, շարունակում է հայրենիքի վաճառքը։ Եվ դուք, բոլորդ, ա՛յ ԲԴԽ անդամներ,հավատարմորեն ծառայելով նրան, մասնակից եք այդ ամենին։

Ավետիք Իշխանյան

 

Ավետիք Իշխանյան ԲԴԽ դատավորներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին