f

Անկախ

Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարելն է. դե գնացեք լուծարեք. Արայիկ Հարությունյան


Մենք բոլոր ցենարներին պետք է պատրաստ լինենք. Պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, դրա արդյունքում կրելու ենք զրկանքներ, ունենալու ենք պրոբլեմներ, բայց պետք է հաղթահարենք: Այս մասին հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եթե մեզ համար կարեւոր «Կոկա կոլան» ու գարեջուրն է եւ ազատ ելքումուտքը... ինչի՞ ենք սպասում, մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել ենք: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպիսին է լինելու մեր դիմադրողականության աստիճանը: Ես նույն խուճապ առաջացնող խմբին եմ դասում նրանց, որոնք կոկա կոլան ավելի բարձր են դասում, քան մեր պայքարը: Սա 10 օրվա, 1-2 ամսվա պայքար չէ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք լրջությունը: Այո, կարող է պետական կառավարման համակարգում եւ ինչ-որ մի ապրանքատեսակ բավարար քանակով չի կուտակել: Բավարար աշխատանք կատարվել է, որ երկիրը սովի չմատնվի, մենք ունենա ահռելի պաշարներ: Հաստատ մեր տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել ու չենթարկվել այսօր առկա ճնշումներին:

 

 

6 օր հետո ասում են՝ բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ինչ է: Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաեւ բաքվի հետ երկխոսության մասին. «Պետք է գնանք Բաքու: Հիմա կարծիքը՝ ինչու չգնալ Բաքու, որովհետեւ Բաքուն այսօր մեզ հետ միայն մի թեմա է քննարկում՝ինտեգրացիա: Երկրորդ թեման չի քննարկում: Ասում են՝ գնանք, համոզենք: Ես երկու տարի փորձել եմ, եթե որեւէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում ես չեմ բանակցել, ես չեմ գնացել: Դրանք արդյունք չեն տալիս, որովհետեւ վերջում գալիս ասում ՝ էս ա մեր օրակարգը: Ադրբեջանն ասում է՝  սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարել: Դե գնացեք լուծարեք, հետո գնացեք հանդիպման: Հերթականությունն ասեմ. գնում ենք հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք, հազիվ ստեղծում ենք համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան եւ ճանապարհով կթողնեն կգնանք-կգանք: Արդեն պարզ է, որնց են թողնելու, արդեն որպես Ադրբեջանի քաղաքացիների են թողնելու: Մենք երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանության եւ դիմադրողականության բարձրացում»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյան Արցախի շրջափակում Ադրբեջան բանակցություններ Հայաստան Տեսանյութեր

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին