f

Անկախ

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովում ՀՀ անունից անդամի թեկնածուների առաջադրման մրցույթ է հայտարարվել


Հայաստանի Հանրապետությունը` որպես «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, իրավասու է առաջադրելու Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

ԵԽԽՎ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի անունից անդամի թեկնածություններ ԵԽԽՎ-ին առաջադրելու համար:

Համաձայն ընթացակարգի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է Վեհաժողովին ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի մեկ անդամ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն)` մյուս պաշտոնական լեզվի առնվազն պասիվ իմացությամբ: Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Կից ներկայացված են թեկնածուների համար ներկայացված պահանջների, ընտրության ընթացակարգի, հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերի ցանկը : Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ այցելելով http://www.cpt.coe.int կայքէջ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն [email protected] էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը, որը պետք է լրացվի անգլերենով կամ ֆրանսերենով : Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի հուլիսի 14-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետեւյալ հեռախոսահամարով` 011 513-430:

Հայաստան ԵԽԽՎ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին