f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Հուսանք՝ մեր թիմին երկրպագելիս ազատ նստատեղեր չեն լինի»


Հունիսի 23-25-ը Երևանում կայացավ ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց  տղամարդկանց 10 և կանանց 16 թիմ: Տղամարդկանց պայքարում լավագույնը ԲԿՄԱ-ն էր, կանանց պայքարում՝ «Վանը»։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում Երևանում   սպասվող աննախադեպ իրադարձության՝ Եվրոպայի մինչև 22 տարեկանների E  ենթախմբի առաջնության  ընտրական փուլի անցկացման մասին։


-Պարոն Ասմարյան, 2023 թվականի լողափնյա վոլեյբոլի առաջնության մասնակից թիմերի քանակն ուրախացնում է։
-Առաջնության մասնակցեց կանանց 16 թիմ և տղամարդկանց 10 թիմ։ Սպասում էինք, որ տղաների թիմերի քանակն էլ շատ կլինի, սակայն եղան թիմեր, որոնք միշտ մասնակցում էին, այս անգամ չկարողացան։ 
Տղաների պայքարն առավել հետաքրքիր ստացվեց, մանավանդ կիսաեզրափակիչ, եզրափակիչ հանդիպումները, աղջիկների պայքարում էլ ականատես եղանք բավական  հետաքրքիր խաղերի։ Առաջնությունը համարում եմ ստացված․ մենք նպատակ ունեինք գնահատելու մեր կարողությունները հետագայի համար և առաջնության շնորհիվ պատկերացում կազմեցինք․ հետագա մեր աշխատանքների հետ կապված արդեն գործողությունները կպլանավարենք։ Աղջիկների մոտ քանակը շատ էր, բայց որակական առումով աճելու տեղ դեռ շատ կա, ուստի հարկավոր է շատ աշխատել։
Նշեմ, որ այս տարի մի փոքր շեղվել ենք լողափնյա վոլեյբոլից, որովհետև շուտով կայանալու է  Եվրոպայի Մ22 տարեկանների ընտրական փուլի առաջնությունը, որին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում թե՛ կազմակերպչական գործընթացներին, թե՛ թիմի պատրաստվածության հետ կապված հարցերին, որովհետև նույն տարիքային թիմեր են և ցանկանում ենք, որ մարզիկներն ավելի լավ խաղ ցուցադրեն հենց Երևանում։ 


-Պարոն Ասմարյան, մարզիկների ցուցադրած խաղը հույսեր ներշնչու՞մ է ապագայի համար։
 -Մարզիկները, կարելի է ասել,   ամեն տարի նույն խաղն են ցուցադրում, մենք չենք տեսնում պատանիենրի մոտ նկատելի տեղաշարժ, աղջիկների մոտ ունենք հեռանկարային երեխաներ, տղաների  մոտ որոշակի կանգ կա, իսկ  աղջիկների մոտ նկատելի է աճ։  Հուլիսի վերջին կայանալու է 18 տարեկանների առաջնությունը, և այստեղ արդեն մենք կտեսնենք՝ ի՞նչ ունենք ապագայի համար, կա՞ն պատրաստված երեխաներ, թե՞ ոչ։
Այս տարի  բավական հագեցած գրաֆիկ ունենք, նույն մարզիկը մասնակցում է և՛ դասական և լողափնյա վոլեյբոլի մրցումներին։ Այժմ 17 տարեկանների տղաների թիմը Նիժնի  Նովգրոդում մասնակցում է միջազգային մրցաշարի։ Նրանք էլ չկարողացան մասնակցել լողափնյա վոլեյբոլի առաջնությանը։ Աշխատելու տեղ միշտ ունենք,  հույս ունենք, որ շուտով պատրաստ կլինի  լողափնյա վոլեյբոլի Խաչիկ Ասմարյանի անվան  ակադեմիան։  Այնտեղ մարզադաշտեր են կառուցվում, ինչը հնարավորություն  կտա, որ մեր թիմերը պատրաստվեն և կարողանան անվճար դաշտերում մարզվել, այլ ոչ թե վճարովի դաշտեր վարձեն կամ առանց ավազի մարզադահլիճներում պարապեն։ Կարծում եմ՝ 1-2 տարի հետո արդյունքը կտեսնենք և կունենանք շատ ավելի լավ պատրաստված լողափնյա վոլեյբոլիստներ։


-Հուլիսի 21-23-ը Երևանում կայանալու է աննախադեպ մարզական իրադարձություն՝ Եվրոպայի մինչև 22 տարեկանների E  ենթախմբի ընտրական փուլի առաջնությունը։ Մեր թիմն ուժեղ մրցակիցներ ունի։
-Նախապատրաստական աշխատանքները  շարունակվում են, կազմավորվել է աշխատանքային խումբ, շուտով կլինի այդ խմբի հավաքը և աշխատանքի բաշխումը։ Գլոբալ բոլոր հարցերը լուծվել են, շոնրհակալ ենք կառավարությանը, որ մեզ աջակցում է։ Այս առաջնությանը մենք կունենանք աննախադեպ օգնություն կառավարության կողմից, որպիսին չի եղել ֆեդերեացիայի  գործունեության ընթացքում։ Աջակցությունը շատ կարևոր է։ Շատ հարցեր ու խնդիրներ, որոնք նախկինում դժվարանում էինք լուծել, այժմ հնարավոր է,   ամեն բան ուղղված է կազմակերպված աշխատանքին ու գործունեությանը, որը  շատ կարևոր է։ Հավաքական թիմն արդեն մեկ ամսից ավել մարզվում է, նոր մարզիչ ունենք Խաչատուր Ստեփանյանի գլխավորությամբ, որը Ռուսաստանի  հավաքականից է եղել, Աշխարհի լիգայի հաղթող, Եվրոպայի և աշխարհի մրցանակակիր, լավ արդյունքներ ունի, փորձառու մարզիկ և շատ լավ մարզիչ է։ Հույս ունենք, որ երկար  կաշխատի և մեր մարզիչներին ու մարզիկներին իր բազմամյա փորձը   կփոխանցի։ Շատ ուրախ ենք և հպարտ, որ ունենք նմանատիպ մարզիչ, հույս ունենք, որ առաջնությանը պատրաստված կմոտենանք, և թիմը կկարողանա պայքարել հզոր երկրների հավաքականների դեմ։ Վերջին  օլիմպիական խաղերի չեմպիոնը Ֆրանսիան է, և  նրանց թիմը ժամանում է Հայաստան, որը չեմպիոնների ռեզերվն է, նույնը  Պորտուգալիան, Դանիան։ Պետք է պայքարենք այդ ուժեղ, ֆինանսապես կայացած, կազմակերպված հավաքական թիմերի դեմ։ Հույս ունենք, որ կկարողանանք դիմակայել և լավ խաղ ցուցադրել։ 
Խաղերի գրաֆիկն ամբողջությամբ կտեղադրվի քաղաքի տարբեր հատվածներում, ռադիոներով կհնչի գովազդը, ինֆորմացիան կտարածվի։ Հուսանք, որ ազատ  նստատեղեր չենք ունենա մեր  թիմին երկրպագելիս։ Բոլորին հրավիրում ենք այս աննախադեպ առաջությանը, իսկ  2025 թվականին արդեն 2-րդ՝ ավելի մեծ միջոցառումը կանցկացնենք՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունը։

Հայաստան Սպորտ վոլեյբոլ Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա լողափնյա վոլեյբոլ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին