Շուրջ 80 ոստիկան և ժանդարմ է տուժել հուլիսի 1-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:
Հուլիսի 1-ին այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:
«Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 79 ոստիկան և ժանդարմ է տուժել», - ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Երիտասարդները հրկիզում են մեքենաները, ոստիկանության և իշխանությունների շենքերը։ Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: