f

Անկախ

ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են թևակոխում. Հայաստանում ԱՄԷ-ի դեսպան


Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Ալ-Մուլլան Հայաստանի և Էմիրությունների միջև հարաբերություններն ամուր է համարել և ընդգծել, որ այդ հարաբերությունները պատմական դարաշրջան են թևակոխում:

Ինչպես  տեղեկացնում է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը, դեսպանը ԱՄԷ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նշել է, որ կարևորում է երկու երկրների՝ իրենց պատմական համագործակցությունն ամրապնդելու ձգտումը՝ ի շահ այդ երկրների և ժողովուրդների:

Նարիման Ալ-Մուլլայի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ՝ հատկապես տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում:

WAM-ի հրապարակման մեջ նշվում է՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի ղեկավարության առաջադրանքների համաձայն՝ փոխադարձ տնտեսական գործընկերությունները շարունակական աճ են գրանցում՝ երկու երկրների շուկաներում ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով գործարար համայնքի և մասնավոր հատվածի համար:

Նա հավելել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի միջև կան խոստումնալից հեռանկարներ մի քանի ոլորտներում, որոնք դրական ազդեցություն կունենան տվյալ երկրների վրա: Այս ոլորտներն են առողջապահությունը, դեղագործությունը, անշարժ գույքի զարգացումը, ենթակառուցվածքներն ու լոգիստիկան, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը և այլն: Ըստ հրապարակման՝ դեսպանը վերահաստատել է  դեսպանության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական և առևտրային կապերը՝ բոլոր ոլորտներում։

Ալ-Մուլլան նաև կոչ է արել բիզնեսին՝ օգտվել ազգային տնտեսության կողմից տրամադրված առավելություններից և խթաններից՝  ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաներում հետագա աճի և ընդլայնման հասնելու համար:

Դեսպանը վերահաստատել է 2023 թվականի նոյեմբերին ԱՄԷ-ում «Expo City Dubai»-ում կայանալիք COP28 կլիմայական համաժողովի կարևորությունը կլիմայի գլոբալ գործողությունների ակտիվացման համար և ողջունել Հայաստանի մասնակցությունն այդ առանցքային միջազգային համաժողովին:

WAM-ի հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականին ԱՄԷ-ն և Հայաստանը նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ 1998 թ. հունիսի 25-ին Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրումից հետո:

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը բացվել է 2000 թվականին, իսկ Երևանում ԱՄԷ դեսպանությունը բացվել է 2015 թվականին: Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նույնպես բացվել է 2017 թվականին:

ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զգալի զարգացում են ապրել, իսկ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև փոխայցելություններն ու հանդիպումները հանգեցրել են հետագա համագործակցության:

Հայաստան ԱՄԷ միջպետական հարաբերություններ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին