Ֆրանսիայում կչեղարկեն ժամանցի միջոցառումները հատկապես վտանգավոր շրջաններում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վերջին իրադարձությունների ֆոնին որոշում է կայացվել չեղարկել ժամանցի մի շարք միջոցառումներ հատկապես «վտանգավոր» շրջաններում, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքապետարաններն ու մեր քաղաքացիներին»,-ասել է նա։
Երեքշաբթի առավոտյան Փարիզի Նանտեր արվարձանում 17-ամյա դեռահասի են գնդակահարել, որը, ոստիկանության տվյալներով, հրաժարվել է կատարել նրանց պահանջները։ Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են բռնկվել։ Երիտասարդությունն այրում է մեքենաները, ոստիկանական շենքերը։ Մի շարք քաղաքներում աշխատում են ոստիկանական հատուկ նշանակության ուժերը, գործի են դրվել նաեւ զրահատեխնիկա եւ ուղղաթիռներ։