f

Անկախ

Մակրոնի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի ԱԳՆ: Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման և այդ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի որոշ տեսակետների վերաբերյալ մամուլում հայտնված հայտարարությունների վերաբերյալ։

Դեսպանին ասվել է, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Մակրոնի հայտարարություններին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին, «անընդունելի են» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, որում Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։

«Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել էր Մակրոնը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի «երևակայության արգասիքն են» (չակերտները՝ Tert.am)։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա «գործիք է» (չակերտները՝ Tert.am) Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում... Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես «Ադրբեջանի անբաժան մաս» (չակերտները՝ Tert.am) ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հավելենք, որ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպմանը նաև ասել էր. «Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ, ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»:

Ադրբեջան Էմանուել Մակրոն Ֆրանսիա Աշխարհում

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին