f

Անկախ

Միջազգային չափորոշիչներով կենսաթոշակը պետք է լինի աշխատավարձի 40 %-ը. Մենք այսօր դրանից շատ հեռու ենք. Անահիտ Գալստյան


Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի չափը. Մասնավորապես, կբարձրանա նվազագույն կենսաթոշակի չափը, որը 31 600 դևրամից դարձել է 36 հազար դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«Սա նշանակում է, որ մոտավորապես մինչեւ 14 տարվա ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ:

Ավելացել է նաեւ հիմնական կենսաթոշակի չափը: Այն 21 հազար դրամից դարձել է 24 հազար դրամ:

Դա նշանակում է գործնականում բոլոր աշխատանքային կենսաթոշակները առնվազն 3 հազար դրամի չափով ավելանում են: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնց նվազագույն կենսաթոշակ էին ստանում, նրանցը կավելանա 4400 դրամով»,-ասաց նա:

Անդրադառնալով զինվորական կենսաթոշակներին, Անահիտ Գալստյանն ասաց, որ այս պարագայում կենսաթոշակը ձեւավորվում է հիմնական կենսաթոշակի եւ զինվորական ծռայության ստաժի հիման վրա. «Հիմնական կենսաթոշակն այս դեպքում չենք փոխում, հիշեցնենք, որ  սեպտեմբերին մենք 18 հազար դրամից այն բարձրացրեցինք 20 հազար դրամի: Այս դեպքում կավելանա զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, որը 1600 դրամի փոխարեն սահմանվում է 1 750 դրամ: Եթե հաշվի առնենք, որ զինվորական կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն ստաժը 20 տարին է, ապա 20 տարվա դեպքում կենսաթոշակը կավելանա նվազագույնը 3 հազար դրամով:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերն ավելանում են հետեւյալ չափով`

1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),

2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),

3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն)»,-հայտարարեց նա:

Պաշտոնյան տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից կավելանան նաեւ  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը

«Ծերության նպաստի չափը սահմանվել է՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

- ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

- ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն),

- ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),

-կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)»:

Դիտարկմանը, որ կա դժգոհություն, որ կենսաթոշակները բարձրանում են 3 հազար դրամով, իսկ որոշ ոլորտներում 100 տոկոսով, պաշտոնյան ասաց. «Երբ մարդու կենսաթոշակն այնքան չէ, որ բավարարի իր նվազագույն կենսական պահանջները, ապամա նման համեմատություններ ու դժգոհություններ  լինելու են: Դրանք անխուսափելի են: Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ կենսաթոշակն աշխատավարձ չէ, այն ապահովագրական համակարգ է: Այսինքն աշխատում ես, վճարումներ կատարում ես եւ երբ գալիս է այն տարիքը, որ չես աշխատում, կենսաթոշակի իրավունք տվող վճարներ կատարած լինելու դեպքում արդեն ստանում ես փոխհատուցում: Որեւէ երկրում աշխատավարձին հավասար կենսաթոշակ չկա: Այստեղ գոյություն ունի փոխհատուցման գործակից հասկացությունը, որը հաշվարկվում է  հետեւյալ կերպ՝ կենսաթոշակի հարաբերակցությունը  միջին աշխատավարձին: Ինչքան էի ստանում ես, երբ մինչեւ 63 տարեկան էի, եւ ինչքան կդառնա, երբ գնամ կենսաթոշակի: Միջազգային չափորոշիչներով, 33 տարվա միջին աշխատանքային ստաժի պարագայում փոխհատուցման գործակիցը պետք է լինի 40 տոկոս:

Մենք այսօր այդ 40 տոկոսից հեռու ենք: Դա մեզ ստիպեց ներդնել կուտակային համակարգը, որը կօգնի ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալու, երբ քաղաքացին ուղղակիորեն մասնակցում է իր կենսաթոշակի չափի ձեւավորմանը»:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին