f

Անկախ

Իլհամը, Նիկոլը եւ մեր չորս հերոսները. Րաֆֆի Հովհաննիսյան


Քանի Ալիհա-Նիկոլ չարաբաստիկ զույգը կա՝ չեն լինելու խաղաղություն, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Եվ դարձյալ արտահերթ ու ակամա մարտիրոսված մեր չորս ոսկետղերքն էին Իլհամի և Նիկոլի պայմանավորված քաղաքականության թիրախում։

Անհուն կսկիծով կիսում եմ Արմոյի, Սամվելի, Երվանդի և Գագիկի ընտանիքների ու ծառայակից ընկերների անասելի վիշտը։ Նրանց կենդանի հիշատակը մեզ՝ ժառանգորդիներիս, թող լույս-ճշմարտություն բերի, իմաստնություն ու կամք, հատուցում և ողնաշարի ուղղում։

Քանի չարաբաստիկ զույգը կա՝ չեն լինելու խաղաղություն, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ: Չեն լինելու սահմանադրական իրավունք ու տարրական արժանապատվություն, ՄԱԿ-ում ծածանվող պետական դրոշին վայել տեղ ու դեր՝ այս տարածագոտում և աշխարհում։

Լինելու են լոկ կրկնվող շարաններ զինվորական և քաղաքացիական տևական սպանությունների, հայրենի հողի զիջումների ու կորուստների՝ դավադիր գործարքների կամ պարտադրված նախահարձակումների, հայ մարդու ստորացման և հանրության ամլացման: Լինելու են, վերջին հաշվով, Հայաստանի պետական կործանում և Արցախի ոչնչացում, իսկ լավագույն դիպաշարում՝ նրանց վերածում անկամ ու ենթակա, հաշմված ու խեղված, ոչ մեկին չվերաբերելի միավորների։

Իրենց Մուհամեդ և Քրիստոս երևակայողները կամ՝ առնվազն Նապոլեոն ու Մանդելա, միգուցեև՝ Ռաբին ու Սադաթ, կարող են հոգեկանի աշխարհում խաղաղության հեղինակավոր մրցանակներ ըղձալ, բայց իրենց չարիքի և հանցագործությունների համար՝ Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջև է. մեկը՝ միջազգային, մյուսն՝ ազգային։

Մեր Հայրենիքի, պետականության, ազգի ու ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, Արարատի ու Արագածի, մեր ողջ պատմության և ապագայի ցանկացած հնարավորության ճակատագիրը հենց այսօր դրված է զոհասեղանին։

Բացառիկ պայմանակարգով պիտի հետաձգենք անհատական և հատվածական, մեծ ու փոքր, հին ու նոր շարժումների, հոսանքների կամ կուսակցությունների գերակայությունը և փոխարենը ազգովի, հասարակավ, քաղաքացիական հզոր ալիքով, ապաև պետականորեն գնանք մեծ համախմբման՝ մեկ անգամ և վերջնականապես լուծենք սերունդների ու հայկական քաղաքակրթության բազմադարյա պատմագրության թնջուկը՝ Հայոց մեծ հարցը։

Մեր օրերին կամ երբեք։ Մենք կամ ոչ մեկ։

Հայաստան Րաֆֆի Հովհաննիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին