f

Անկախ

Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը. Ռ. Վարդանյան


«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտում՝ ներկայացնելով շարժման գաղափարախոսությունն ու նպատակը: Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով իրավիճակն ավելի է բարդացել: Հատկապես սուր է վառելիքի խնդիրը, ուստի Շարժման գործադիր կոմիտեի ներկայացուցիչներն այս ընթացքում հանդիպումներ են իրականացնում միայն Ստեփանակերտում՝ հանրության տարբեր խմբերի հետ:

Նախօրեին Շուշիից տեղահանվածների հետ հանդիպմանը Շարժման Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարժումը բաց է բոլոր նրանց համար, որոնք չեն տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում:

Նշելով, որ Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը Արցախի շուրջ և ամեն գնով հասնել Արցախի էթնիկ զտմանը՝ Շարժման ներկայացուցիչները միաժամանակ նկատել են, որ Ադրբեջանը միշտ է ձգտել դրան, իսկ արցախցիներին հաջողվել է դիմակայել՝ դրան հակադրելով իրենց պայքարի ոգին, հայրենիքում ապրելու կամքը ու չընկրկել դժվարությունների առջև:

«Առանց գաղափարի հնարավոր չէ հաղթահարել դժվարությունները: Եթե ոգի կա, կամք կա, գաղափար կա, ամեն ինչ հաղթահարելի է: Առանց հստակեցնելու գաղափարը՝ չես կարող հասկանալ, թե ուր ես շարժվում: Բայց կարևոր է նաև հավատն ու վստահությունը միմյանց նկատմամբ: Եթե մենք իրար չենք հավատում, անգամ ամենալավ նպատակը չի կարող հաջողություն ապահովել: Եվ, իհարկե, գաղափարին և հավատին պետք է ավելանա գործողությունը: Մենք՝ որպես շարժում, պետք է ասենք աշխարհին՝ մենք համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Մեր այս ասելիքը, մեր ձայնը պետք է հնչի շատ հստակ, բարձր, միասնական և հետևողական, որովհետև աշխարհը հիմա մեզ չի լսում»,-ասել է Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

«Շարժման նպատակն այն է, որ մարդիկ համախմբվեն ոչ թե մարդու, այլ գաղափարի շուրջ։ Մենք ուզում ենք մեր երկիրը պահել։ Տևական ժամանակ առաջ մենք ասել ենք հանրությանը՝ անցակետը մեզ համար կարմիր գիծ է, չի կարելի կարմիր գիծը փոքր-ինչ հատել ու կողքով անցնել-գնալ, որովհետև եթե մի բան ենք խոսք տալիս, պետք է մեր խոստումը պահենք։ Եթե որոշումը ընդունում ենք, պետք է իրագործենք այն։ Մեր սկզբունքը սա է»,- ավելացրել է Շարժման Գործադիր կոմիտեի անդամ Գարիկ Աբրահամյանը:

Նշվել է որ, Շարժման համար որևէ կերպ ընդունելի չեն Ադրբեջանի հետ նրանց պայմաններով խոսելու մոտեցումները: Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային միջնորդությամբ և միջազգային մեխանիզմների շրջանակներում: Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ հանրության համար ընդունված վեց կարմիր գծերի՝ Հայաստանի հետ անխափան ու առանց սահմանափակումների ցամաքային կապի ապահովման, սեփական օրենքների, լեզվի, կրոնի ու մշակույթի, հայկական անձնագրի ու արժույթի, սեփական վերահսկողության ենթակառուցվածքների պահպանման կարևորությունն ու անխախտելիությունը:

Տեղեկացվել է, որ շարժումը ոչ միայն Արցախում է գործունեություն ծավալում, այլ աշխատանքներ են տարվում Հայաստանում և Սփյուռքում կառույցներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ Արցախը կարող է հաջողության հասնել միայն Հայաստանով և Հայկական աշխարհով:

Ռուբեն Վարդանյան Արցախի ճանաչում Արցախի շրջափակում Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին