f

Անկախ

«Սույն վարույթի հարուցումն ապօրինի է». դատավորը հղում է անում Սահմանադրությանը եւ օրենքներին


ԲԴԽ-ում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին իրենց կողմից կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության դատավոր Տիգրան Պետրոսյանը հանդես եկավ ելույթով:

«Լիազոր մարմինը ՀՀ սահմանադրությունը կիրառելու փոխարեն կիրառել է դրան հակասող օրենքը: Այսպես՝ ՀՀ դատական օրենսգրքի 144-րդ հոդվածում 25.03.2020 թվականին ընդունված 02.05.2020-ին ուժի մեջ մտած ՀՕ 197-N օրենքով եւ 06.07.2022 թվականին ընդունված եւ 13.08.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՕ 333-N օրենքով կատարվել են Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին հակասող լրացումներ եւ փոփոխություններ: Ինչի արդյունքում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսացող օրենքով նախկինում նախատեսված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտման հիմքերը վերաշարադրվել են որպես նույն նորմերի սովորական յուրաքանչյուր խախտման հիմքեր, իսկ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու նախկինում սահմանված՝ դատական վարույթն ավարտելուց հետո 5  տարի առավելագույն ժամկետներ՝ 2020-ի փոփոխությամբ երկարացվել եւ դարձվել են դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 8 տարի, իսկ 2022-ի փոփոխությամբ՝ ՄԻԵԴ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 15 տարի: Թվում է, թե դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ավելացման եւ դրանք ժամկետները մեկ տարուց մինչեւ 8 եւ 15 տարի երկարաձգման փաստը յուրաքանչյուր ողջամիտ անհատի համար այնքան ակնհայտ է, որ դրա դեմ չի կարող որեւէ առարկություն լինել այն հանգամանքի շուրջ, որ դրանք վատթարացրել են դատավորի իրավական վիճակը, սակայն 28.06.2023 թվականի դատական նիստում նախարարության ներկայացուցիչը կասկածի տակ դրեց անգամ այդ հանգամանքը»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

 

 

Դատավորի խոսքով՝ կատարված փոփոխությունները խախտել են Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ դատավորների անկախության վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, գործադիր իշխանությանը հնարավորություն են տվել վաղեմության չափազանց երկար ժամկետներ անցած պայմաններում ձեւավորել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու արատավոր պրակտիկա.

«Մեր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի եւ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի՝ 28-րդ հոդվածի 2-րդ մասի կոպիտ խախտմամբ, քանի որ մեր վիճակը վատթարացնող պատասխանատվություն սահմանող եւ դրա ժամկետները երկարացնող օրենքին տրվել է հետադարձ ուժ: Սույն վարույթի հարուցումն ապօրինի է, հետեւաբար ապօրինի է դրա ողջ ընթացքը, այդ թվում՝ ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելը»:

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով։ 1990-ական թվականներից սկսած՝ դիմումատու ընկերությունը Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան եւ Ասոշիեյթս» ՍՊԸ-ից կանոնավոր գնել է մետաղական ջարդոն։

1999 թվականի փետրվարի 8-ին, 2000 թվականի ապրիլի 10-ին եւ 2003 թվականի ապրիլի 2-ին «Շոլց ԱԳ» եւ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները ՍՊԸ-ի հետ կնքել են երեք պայմանագիր։ Դրանց համաձայն «ՔեյԲիՔեյԷս»-ն եւ դիմումատու ընկերությունը պետք է ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց։

2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի եւ ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։

Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի եւ 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։

Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները եւս չի կատարել։ Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը եւ երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։

Նշենք, որ ընկերությունը դիմել է ներպետական բոլոր ատյաններին, սակայն մերժում ստացել եւ դիմել է ՄԻԵԴ:

ԲԴԽ ՄԻԵԴ դատավորներ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին