Բրիտանական թագավորական ընտանիքը Բուքինգհեմյան պալատում էներգիայի գների աճի ֆոնին իջեցրել է ջերմաստիճանը, հայտնում է Telegraph թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինանսների մասին զեկույցը։
«Հյուրերը, անձնակազմը եւ թագավորական ընտանիքը ձմռան ընթացքում ապրում էին․․․19 ջերմաստիճանի պայմաններում, դատարկ սենյակներում ջերմաստիճանը մի քանի աստիճան ցածր է եղել», - նշում է հրատարակությունը։
Նշվում է, որ հանգստյան օրերին ջեռուցումը հասնում է «նվազագույնի», հին գազային լամպերը, որոնք ցանկանում են փոխարինել էլեկտրականներով, այլեւս չեն օգտագործվում։ Չարլզ III թագավորի նախաձեռնությամբ լողավազանում տաքացումը նույնպես անջատվել է։
Թերթի տվյալներով՝ խնայողությունները կապված են էներգակիրների գների բարձրացման, պալատի վերակառուցման ծրագրի, ինչպես նաեւ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության ծախսերի հետ։ Անցյալ տարի թագավորը ծախսել է ավելի շատ, քան վաստակել է, ուստի ընտանիքը ստիպված է եղել ավելի քան 20 միլիոն ֆունտ սթերլինգ օգտագործել իր պահուստներից: