Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների դադարեցմանը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատուի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ չկան: Ես չեմ կարող այս առնչությամբ վաղը մամուլի հետ շփումից առաջ ընկնել, բայց ամեն ինչ կշարունակվի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկակակն կողմը սադրանքի հետեւանքով ունի 4 զոհ:
Ավելի ուշ Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Վաշինգտոնում հայկական պտվիրակությանն անհապաղ ադադարեցնել բանակցությունները, սակայն դրանք, չնայած ծայրահեղ լարված իրավիճակին, այդպես էլ չդադարեցվեցին: