f

Անկախ

ԱՆ-ն պահանջում է դատավորներին պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ առանց 14 տարվա վաղեմության գործի նյութերին ծանոթանալու, գործի նյութերը ոչնչացվել են


ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԻԵԴ վճռի հիման վրա պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին՝ առանց 14 տարի առաջ քննվող գործի նյութերին ծանոթանալու, գործը Վճռաբեկ դատարանում զեկուցող դատավորի գործողություններն ուսումնասիրելու։ Ընդ որում՝ ներկայացուցիչները պնդում են, թե դատավորներ Արտակ Բարսեղյանը, Տիգրան Պետրոսյանը, Աստղիկ Խառատյանը ենթադրյալ խախտումը թույլ են տվել կոպիտ անփութությամբ՝ կատարելով գործողություն, այն է՝ բողոքը վարույթ չընդունելու որոշում կայացնելով։ Այս մասին հայտնի դարձավ ԲԴԽ-ում՝ հարցուպատասխանի ընթացքում։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին, Աստղիկ Խառատյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դատավոր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը միջնորդություն է ներկայացրել՝ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, որի հիմքում դրվել է դատավորների նկատմամբ վարույթ հարուցող սուբյեկտի՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաև՝ տնտեսական շահը։ Դատավոր Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց օրերս մամուլում շրջանառվող լուրերը, համաձայն որոնց՝ ԲԴԽ-ում ընթացող վարույթներին զուգահեռ Կարեն Անդրեասյանը սրճարաններից մեկում հանդիպում է ունեցել ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանի հետ։ Կարեն Անդրեասյանը նախ հայտարարեց, որ տեսանյութը հրապարկվել է կեղծ օգտատիրոջ կողմից, ապա, չհերքելով փաստը, որ կադրերում իրենք են, բարձրաձայնեց սեղանի շուրջ գործնական քննարկումների հարցը, մինչդեռ տվյալ դեպքում հանդիպումը փակ էր։ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը, ապա անցել միջնորդության ըստ էության քննությանը։

ԱՆ ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց միջնորդությունը՝ հայտարարելով, որ դատավորները ենթադրյալ խախտումը թույլ են տվել կոպիտ անփութությամբ։ Դատավոր Տիգրան Պետրոսյանն արձանագրեց, որ առնվազն 70 դատավորի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռ կա, ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով են ընտրում, թե որ վճիռների հիման վրա են հարուցվում վարույթները, ինչին ի պատասխան ԱՆ ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը նշեց, թե ուսումնասիրվում են բոլոր վճիռները՝ խրոնոլոգիական կարգով՝ վերջին կայացված ակտից սկսած, իսկ թե ինչու են ընտրել այդ հաջորդականությունը՝ ԱՆ ներկայացուցիչը չպատճառաբանեց։ Վարույթներ հարուցվում են այն դեպքերում, որով, ըստ ԱՆ ներկայացուցչի առկա է դատավարական խախտում և պնդումը, թե խտրական մոտեցում է ցուցաբերվում, նախարարության ներկայացուցիչն անհիմն է համարում։ Դատավոր Պետրոսյանի հարցադրումներին ի պատասխան նաև պարզվեց, որ 14 տարվա վաղեմության գործի նյութերը վերացվել են, ԱՆ-ն չի ծանոթացել գործի նյութերին ամբողջությամբ, միայն այնքանով, որքանով հնարավոր էր ծանոթանալ ՄԻԵԴ վճռով։ Դատավորը փորձեց նաև պարզել, ի վերջո, ինչում են իրենց մեղադրում՝ արդարադատության իրականացումից հրաժարվելու, թե խուսափելու մեջ, ինչպես է դրսևորվել ենթադրալ խախտումը՝ գործողության, թե անգործության տեսքով, ինչին ի պատասխան ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ դատավորները հրաժարվել են արդարադատություն իրականացնելուց, իսկ ենթադրյալ խախտումը դրսևորվել է գործողությամբ, այն է՝ բողոքը վարույթ չընդունելու որոշում կայացնելով։ Ուսումնասիրության առարկա չի ստացվել նաև խախտման հանգամանքը, չեն փորձել պարզել՝ ինչպես է զեկուցել այդ ժամանակ զեկուցող դատավոր Աբելյանը։ Դատավորի ներկայացուցիչները նաև ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ ՄԻԵԴ վճռում արձանագրված չէ, որ Վճռաբեկ դատարանի դատավորների կողմից խախտում է թույլ տրվել։ Դատավոր Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ արձանագրեց՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ 188 վճիռ է կայացվել, 31 գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում, ըստ այդմ, դատավորի ներկայացուցիչը փորձեց պարզել՝ այդ գործերով ուսումնասիրություններ կատարվել են, թե ոչ, ինչ սկզբունքով է որոշվել կարգապահական վարույթների հաջորդականությունը։ Դատավորների ներկայացուցիչները նաև ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ ի կատարումը ՄԻԵԴ վճիռների՝ սովորաբար օրենսդրական փոփոխություններ են իրականացվել։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։ Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։ ԿԿՀ-ն դատավորի դիմումը մերժել է։

ՀՀ Արդարադատության նախարարություն ԲԴԽ ՄԻԵԴ դատավորներ կարգապահական տույժեր հայտարարություն Տեսանյութ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին