Մեծ Բրիտանիան իր արևմտյան դաշնակիցների հետ միասին ձգտելու է պատասխանատվության ենթարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներին Ուկրաինայում և Աֆրիկայում կատարած ենթադրյալ իրավախախտումների համար։
Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«Մենք մշտապես դատապարտում ենք «Վագներ» խմբին: Մենք ուշադիր հետևում ենք նրանց գործողություններին Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում: Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել «Վագներ» խմբի ու նրա առաջնորդի նկատմամբ: