f

Անկախ

ՀՅԴ-ի 24-ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպանատների դիմաց (ուղիղ)


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh»  կարգախոսով 24 ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նշենք, որ նստացույցը մեկնարկել էր նախօրեին ժամը 08։30-ից: Այսօր առավոտյան նստացույցի մասնակիցները գրավոր իրենց ուղերձ փոխանցեցին ԵՄ ներկայացուցչությանը։

Ներկայացուցչության դիմաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց, որ այս ուղերձն ամբողջացնում է  հայ մարդու հավաքական պահանջը. «Այս ուղերձում ամփոփված են բոլոր կարմիր գծերը, որոնք մեզ համար սակարկման ենթակա չեն, կոչ ենք անում միջազգային գործընկերներին դադարեցնել իրենց անհեռատես, հանցավոր, լռության, կուրության քաղաքականությունը և իրապես կրողը լինեն այն արժեքների, որոնց մասին պարբերաբար խոսում են»։

Ա. Կրպեյանն ասաց, որ իրենք նստացույցերով ևս մեկ անգամ արձանագրում են ու բարձրաձայնում այն աղետալի հումանիտար աղետի մասին, որը հիմա տիրում է Արցախում, որտեղ բնակվող 120 հազար հայեր անմարդկային, էթնիկ զտամանը հավասարազոր պայմաններում փորձում են իրենց գոյությունն ապահովել, և այս ամենը միջազգային հանրության խուլ ու համր հայացքի ներքո։

«Մենք այստեղ ենք Արցախի մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնելու համար։ Այսօր ևս մեկ անգամ արձանագրում ենք մեկ այլ կարևոր հանգամանք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն արժանապատիվ հայ մարդկանց համար սակարկման առարկա չէ, վճռականությունը  պայքարելու մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար սակարկման ենթակա չէ։ Այստեղ ենք պահանջելու միջազգային գործընկերներից, քաղաքակիրթ հանրությունից դադարել  երկակի ստանդարտների կիրարկումը, դադարել լինել լուռ ու կույր, դադարել լինել համր»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։

Նշենք, որ նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցը կավարտվի այսօր ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Հայաստան ՀՅԴ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին