Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Տիրան Կարապետյանը։ Ըստ տեղեկատվության՝ ինֆարկտ, սիրտը չի դիմացել։ Այս պահին ընթանում է Տիրան Կարապետյանի հոգեհանգստյան արարողությունը։ Ցավակցում ենք Սամվելի մեծ ընտանիքին, Տիրանի ընտանիքին, ՀՃՈՒՀ ողջ համակազմին։
«Ճանաչի՛ր, որ սիրես»՝ Սամվելն այս կարգախոսով՝ իր անձնական օրինակով էր կրթել ու դաստիարակել զավակներին։ Եվ Տիրան Կարապետյանն այս նշանային խոսքն իբրև կենսակերպ ապրեց իր 36 տարիները և իրենից հետո թողեց Հայոց Հայրենիքը գավառ-առ գավառ ճանաչելով անվերապահ սիրելու մասին իր բազմաթիվ ֆիլմերը՝ Խոշաբ, Շատախ, Մոկս, Խնուս, Ջուղա...վերջինիս համար արժանացել է ՀՀ նախագահի 2006 թվականի մրցանակի։