ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել եմ չշտապել «Վագներ»-ի նկատմամբ որոշման հարցում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։
«ԱԴԾ-ի եւ մեր Պետական անվտանգության կոմիտեի միջոցով ինձ զեկուցել են, որ նախագահ Պուտինը ցանկանում է կապ հաստատել։ Խնդրեմ։ Պայմանավորվել ենք, որ բանակցելու ենք նրա համար հարմար ցանկացած ժամի։ Նա 10:10-ին զանգեց եւ մանրամասն տեղեկացրեց իրավիճակի մասին»,-ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ինքը մի քանի հարց է ուղղել Պուտինին։ «Չեմ մանրամասնի խոսակցության այդ հատվածը»,-նշել է նա։ «Ամենավտանգավորն այդ իրավիճակն էր եւ դրա հետեւանքները։ Ես նաեւ հասկացա, որ կոշտ որոշում է կայացվել։ Պուտինին առաջարկեցի չշտապել։ Առաջարկեցի խոսել Պրիգոժինի հետ, ինչին նա պատասխանեց․ «Լսի՛ր, Սաշա, անիմաստ է։ Նա նույնիսկ զանգերին չի պատասխանում»»,-պատմել է Լուկաշենկոն։